Թուրքիան Սիրիայում և Իրաքում հարվածել է 471 օբյեկտի. Էրդողանը հայտարարել է, որ «սա դեռ սկիզբն է»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռազմական գործողությունները, որոնք թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում և Իրաքում, Անկարայի համար թուրքական սահմանները պաշտպանության դեռ սկիզբն է։ Այս մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իշխող կուսակցության հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է Regnum գործակալությունը:
«Հակաահաբեկչական գործողությունները, որոնց մասնակցում են օդուժը, հրետանին և հարվածային անօդաչու թռչող սարքերը մեր սահմանների անվտանգությունն ապահովելու միջոցառումների միայն սկիզբն են», - ասել է նա։
Միաժամանակ Էրդողանը Սիրիային և Իրաքին կոչ է արել չանհանգստանալ թուրք զինվորականների գործողություններից՝ ասելով, որ թուրքական իշխանությունները հարգում են հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը։
Մինչդեռ երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ գործողության շրջանակում թուրքական բանակը հարվածել է Սիրիայի հյուսիսում և Իրաքում ահաբեկիչների 471 օբյեկտի, վնասազերծել քուրդ զինյալների սիրիական թևի 254 գրոհայինի։