Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը Շոտլանդիային արգելել է անկախության հանրաքվե անցկացնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը վճռել է, որ Շոտլանդիայի խորհրդարանը անկախության հանրաքվե անցկացնելու իրավասություն չունի, հաղորդում է Sky News-ը։
Դատավորների միաձայն որոշման մեջ ընդգծվել է, որ նման քվեարկության համար կպահանջվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հավանությունը։
«Այսօրվա որոշումը փակում է Շոտլանդիայի անկախության մասին ձայնը ստանալու ճանապարհներից մեկը, սակայն ժողովրդավարական երկրում մեր ձայնը չի կարող և չի լռեցվի»,- գրել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջենը Twitter-ում։
Շոտլանդիայի իշխանությունները հոկտեմբերին հաստատել էին անկախության վերաբերյալ նոր հանրաքվե անցկացնելու մտադրությունը։ Այնուհետ Սթարջենը հայտարարել էր, որ Շոտլանդիան, լինելով անկախ, կարող է «ավելիի հասնել»։
Նրա խոսքով՝ անկախությանը կողմ է Շոտլանդիայի բնակիչների 52%-ը, միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ նման որոշման դեպքում երկիրը երես չի թեքելու Մեծ Բրիտանիայից և կփորձի հավասար հարաբերություններ կառուցել նրա հետ։
2014 թվականին հանրաքվե է անցկացվել Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի մնալ-չմնալու վերաբերյալ.մնալու օգտին քվեարկել է շոտլանդացիների 55%-ը։