ՀԱՊԿ երկրների տարածք ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ներթափանցելու վտանգը մեծ է․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել սերտորեն համակարգել աշխատանքը աֆղանական խնդրի առանցքային ասպեկտների շուրջ։
Նրա խոսքով, անհրաժեշտ է շարունակել սերտ աշխատանքը իրավասու ծառայությունների միջոցով, որպեսզի ժամանակին բացահայտվեն ահաբեկչության, ծայրահեղականության եւ թմրահանցավորության սպառնալիքները։ «Եվ, իհարկե, չեզոքացնել այդ սպառնալիքները համատեղ հատուկ գործողությունների եւ օպերատիվ միջոցառումների միջոցով, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը»,- ասել է նա։
ՌԴ նախագահը նշել է, որ իրավիճակը Աֆղանստանում, իհարկե, մնում է ծանր։ «ՀԱՊԿ երկրների տարածք տարբեր միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ներթափանցելու վտանգը դեռեւս մեծ է, իսկ Կենտրոնական Ասիայի երկրների բնակչության շրջանում ծայրահեղական գաղափարախոսության տարածումը մեծացնում է տարածաշրջանում արմատական ընդհատակի ակտիվացման վտանգը»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը կնպաստի Աֆղանստանում կայունացմանը՝ այլ բազմակողմ մեխանիզմների շրջանակներում։