Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ․ Տոկաև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս ունի, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը կօգնեն դիվանագիտական ճանապարհով լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը:
«Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ։ Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով և կողմերին բերել խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նա նաև հայտարարել է, որ Աստանայի ռազմավարական կուրսը, որն ուղղված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը, մնում է անփոփոխ։
«Ուզում եմ ընդգծել, որ Ղազախստանի ռազմավարական կուրսը տարածաշրջանում դաշնակիցների և գործընկերների հետ բարեկամության, բարիդրացիության և փոխշահավետ համագործակցության համակողմանի ամրապնդման համար մնում է անփոփոխ»,- ասել է նա։
Տոկաևը նաև հաստատել է Ղազախստանի մտադրությունը՝ շարունակել պահպանել բարձր մակարդակի հարաբերությունները ՀԱՊԿ գործընկերների հետ։