Նավթի համաշխարհային գներն աճում են Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ կոնֆլիկտի ֆոնին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ կոնֆլիկտի ֆոնին նավթի համաշխարհային գներն արդեն 2 օր շարունակ աճ են գրանցում, գրում է Bloomberg-ը:
Նշենք, որ հունվարի 3-ի երեկոյան Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ խզում է հարաբերություններն Իրանի հետ:
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները հունվարի 3-ի երեկոյան կտրուկ աճ են գրանցել՝ հասնելով 38.50 դոլարի մեկ բարելի դիմաց: Դրան հաջորդեց գների փոքր անկում մինչեւ 37.89 դոլար:Սակայն հետո ֆյուչերսները վերսկսեցին աճը եւ հատեցին 38 դոլարի շեմը:
Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթը 3.5 տոկոսով թանկացել է եւ կազմել 38.38 դոլար մեկ բարելի դիմաց: Ճշգրտումներից հետո նավթի գինը նորից սկսել բարձրանալ, փոխանցում է ՌԲԿ-ն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



