Տոնածառի հրդեհվելու հետեւանքով երկու փոքրիկ երեխա է մահացել (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմանորի գիշերը ՌԴ Կրասնոյարսկի շրջանում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, Կանսկ քաղաքի բնակարաններից մեկում տոնածառը հրդեհվել է, եւ հրդեհը տարածվել է ողջ տնով մեկ։ Տան տերերը՝ ամուսինները, պատուհանից ցած են նետվել, իսկ նրանց երկու մանկահասակ դուստրերը՝ 7 տարեկան եւ 11 ամսական, մահացել են։
Ինչպես պարզվել է, 28-ամյա Ելենան եւ 34-ամյա Եվգենին ընկնելու հետեւանքով նույնպես լուրջ վնասվածքներ են ստացել, բազմաթիվ կոտրվածքներ ու տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանք այժմ վերակենդանացման բաժանմունքում են։






1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



