Չինաստանում հակակառավարական ցույցեր են սկսվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Չինաստանում հակակառավարական ցույցեր են բռնկվել իշխանությունների կորոնավիրուսային քաղաքականության դեմ։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Բողոքի ցույցերը մի շարք քաղաքներում սկսվել են նոյեմբերի 26-ին՝ Ուրումչիում՝ Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի կենտրոնում գտնվող բնակելի շենքում հրդեհի հետեւանքով առնվազն տասը մարդու մահվան պատճառով: Ենթադրվում է, որ բնակիչները չեն կարողացել ժամանակին լքել շենքը՝ COVID-19-ի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականության շրջանակներում արգելափակված ելքերի պատճառով:
Reuters գործակալության տվյալներով՝ ցույցերն ընդգրկել են Շանհայը, Պեկինը, Սինցզյանը եւ երկրի մի շարք համալսարաններ: Ցուցարարները պահանջում են դադարեցնել լոկդաունները Չինաստանում։ Շանհայում հանրահավաքի մասնակիցները նաեւ պահանջել են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրաժարականը։