«ԶՊՄԿ-70» շրջանակում կայացել է ցուցահանդես` «Սյունյաց աշխարհի հրաշալիքները» թեմայով
ՄՇԱԿՈՒՅԹ«ԶՊՄԿ-70» շրջանակում նոյեմբերի 26-ին Քաջարանի մշակույթի պալատում կայացավ ցուցահանդես` «Սյունյաց աշխարհի հրաշալիքները» թեմայով. նախաձեռնել էր «Արգինա» մշակութային ՀԿ-ն, հովանավորն էր` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Ներկայացված էին հայ նկարիչների 50-ից ավելի կտավներ: Ստեղծագործությունները ծնվել էին անմիջապես պատմամշակութային վայրերում, արվեստագետները եղել էին նաև բացահանքում, որտեղ աշխատող հզոր տեխնիկան ու հանքավայրը ևս ներշնչանքի աղբյուր են հանդիսացել:
Ցուցահանդեսին ներկա էր Քաջարան, Կապան քաղաքների արվեստասեր հասարակությունը, տեղի նկարիչներ, արվեստի դպրոցների աշակերտներ, որոնց համար կազմակերպվեց նաև վարպետաց դաս:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



