Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Փաշինյանը փորձում է «երկու աթոռին» էլ նստած մնալ, բայց երկար մանևրել չի կարող». իր համար իր իշխանությունից վեր ոչինչ չկա. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս փուլում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի շուրջ կայացած ու չկայացած հանդիպումների բնույթի հիմքում Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարն է: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Սա է պատճառը, որ երբ ինչոր հանդիպում է կազմակերպվում Բրյուսելում, դրանից անմիջապես հետո ռուսական կողմը գրեթե «նույնաբովանդակ հանդիպում» է կազմակերպում Սոչիում կամ Մոսկվայում: Եվ հակառակը, երբ ինչ-որ հանդիպում է կազմակերպվում Սոչիում կամ Մոսկվայում, այդ «նույնաբովանդակ հանդիպումը» կազմակերպվում է Բրյուսելում: Բացի այդ, Արևմուտքը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումների համար նաև տարբեր հարթակներ է օգտագործում, որի վառ օրինակը Պրահան էր: Արևմուտքն այդ հանդիպումները ներկայացնում է որպես իր հովանու ներքո տեղի ունեցած և փորձում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում «առաջին ջութակի» դերը խաղալ:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներին, մի շարք հանգամանքներ պետք է նշել. ադրբեջանական կողմը, ի դեմս բռնապետ Ալիևի, ավելի ազատ է գործում՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի արդյունքը, նաև հարաբերությունների կարգավորման մասով գոյություն ունեցող արևմտյան և ռուսական տարբերակները, որոնք երկուսն էլ ձեռնտու են Բաքվին ու բացարձակ ձեռնտու չեն մեզ: Որևիցե կողմի չվիրավորելու տեսանկյունից Ադրբեջանն այս պարագայում, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, նաև մանևրելու ավելի մեծ հնարավորություններ ունի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ կողմեր ասելով՝ նկատի ունենալով բրյուսելա-վաշինգտոնյան տանդեմին ու պաշտոնական Մոսկվային:

«Իսկ ՀՀ իշխանությունները կապիտուլացված ու պարտված կողմ են, բացի այդ, բանակցային գործընթացը շարունակում է ղեկավարել մեկը, որը 2020 թ. նոյեմբերի 9-ին խայտառակ կապիտուլ յացիոն ակտ է ստորագրել: Շատ հանգամանքներ, այդ թվում՝ հոգեբանական գործոնը հաշվի առնելով՝ նա չի կարող պատշաճ ներկայացնել Հայաստանի դիրքերն ու դիրքորոշումը բանակցային ամբողջ գործընթացում: Այս իմաստով Նիկոլը շատ հարմար թեկնածու է գործընթացի մեջ ներգրավված կենտրոնների, նաև ադրբեջանա-թուրքական տանդեմի ներկայացուցիչների համար: Ու քանի որ կապիտուլ յանտ է, փորձում է բոլորի պահանջները բավարարել: Այսպես ասած, փորձում է երկու աթոռներին նստած մնալ՝ լինի Արևմուտքի, թե Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկների մասով»,-ընդգծեց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանի խոսքով, Փաշինյանը, ամեն դեպքում, չի կարող երկար այդպես մանևրել. «Ի դեպ, իր կարծիքով, ինքը մանևրում է, բայց իրականում այստեղ մանևրելու հարց չկա, որովհետև վերջում Փաշինյանը մեկնումեկին պետք է «գցի»՝ նշվածից բխող բոլոր հետևանքներով թե՛ իր, թե՛ ՀՀ-ի համար: Ինչ վերաբերում է իրեն, ապա ամբողջ հարցն այն է, որ իր համար ամենակարևորը Հայաստանում բացարձակ իշխանություն ունենալն է՝ լինի վարչապետի պաշտոնի, թուրքական ինչ-որ վիլայեթի կառավարչի, թե ռուսական գուբերնատորի կարգավիճակի տեսքով: Կարևորն ինքը լինի, քանի որ իր համար միևնույնն են ՀՀ ինքնիշխանությունը, ՀՀ անվտանգությունը, նաև հայ ժողովրդի շահերը:

Իր համար իր իշխանությունից վեր ոչինչ չկա, ինչն իրականում աղետալի հետևանքներ է բերելու մեզ համար, որովհետև, ամեն դեպքում, մեկնումեկին «գցելու» պարագայում այդ կողմն անպայման կակտիվանա: Գլոբալ առումով, սակայն, Փաշինյանը շատ հմուտ խաղ է տանում, որի կանոնները մշակված են վաշինգտոնա-բրյուսել յան տանդեմի կողմից: Բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է ռուսական կողմի առաջարկներն ընդունել ու ստորագրել ռուսական կողմի ծրագիրը, ինչից բրյուսելավաշինգտոնյան տանդեմն այդքան էլ նյարդայնացած չէ»:

Այս համատեքստում քաղաքագետը հավելեց, որ նշվածն իր բացատրությունն ունի: «Արևմուտքի և Ռուսաստանի առաջարկների մեջ երկու խոշոր տարբերություն կա: Ռուսական տարբերակում Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցն առկախված է, բայց, միևնույն ժամանակ, կա «Զանգեզուրի միջանցք» կոչվածը, որը պետք է վերահսկվի պաշտոնական Մոսկվայի կողմից: Բրյուսել յան տարբերակում Արցախյան հարցը վերջնականապես լուծվում է՝ հօգուտ Ադրբեջանի, ու «Զանգեզուրի միջանցք» չկա: Հիմա խնդիրը հետևյալն է. Բրյուսելում դեմ չեն, որ Նիկոլը ստորագրի մոսկովյան առաջարկի տակ ու դրանով ռուսներին ժամանակավորապես խաբի՝ ասելով՝ եկեք, «Զանգեզուրի միջանցքը» վերահսկեք:

Իրականում շատերիս է հասկանալի, որ վերջին 2 տարվա ընթացքում Նիկոլն ու իր հետևում կանգնած ուժերը յուրահատուկ ձևով ու շատ գրագետ հակառուսական քարոզ են տանում: Եվ եթե Մոսկվայում մտածում են, որ «Զանգեզուրի միջանցքը» վերահսկելով՝ պահպանելու են ստատուս-քվոն և այդպիսով թույլ չեն տալու նեոպանթուրանական, նեոպանօսմանական ծրագրի ի կատար ածմանը, չարաչար սխալվում են: Ինչո՞ւ, որովհետև նույն Նիկոլն ալիքաձև հակառուսական քարոզչության արդյունքում վերջում կարող է հասնել մի իրավիճակի, երբ ամեն ինչում կմեղադրվի Ռուսաստանը, և ռուսներին ՀՀ-ից ամբողջապես դուրս կհանեն»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը, քաղաքագետը հիշեցրեց, որ ստորագրման ժամկետների մասին խոսվել է միայն պաշտոնական Երևանի կողմից: «Ադրբեջանից, Թուրքիայից, Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Մոսկվայից երբևէ որևէ մեկը մինչ այս պահը որևէ ժամկետ չի նշել: Միակ անձը, որը խոսել է մինչև տարեվերջ այդ փաստաթուղթը ստորագրելու ցանկության մասին, Փաշինյանն է: Իսկ այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը իրականում Հայաստանի երկրորդ կապիտուլ յացիան է: Գործընթացների վերաբերյալ հիմա գրեթե ինֆորմացիա չկա, ինչ էլ որ կա, շատ հակասական է, և ես չեմ կարծում, թե մինչև դեկտեմբերի վերջ ՀՀ-ն «խաղաղության պայմանագիր» կոչվող ինչ-որ փաստաթուղթ կստորագրի, որը ապագայում կկիրառվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար:

Այստեղ խնդիրն այն է նաև, որ մենք գործ ունենք տարրական դիլետանտի ու հակահայկական, հակահայաստանյան մի գործչի հետ, որի համար որևէ կարմիր գիծ չկա, ինչն ամենասարսափելին է: Օրինակ՝ ասում է շատ արագ սահմանազատում ու սահմանագծում կիրականացնենք: Բայց անգամ Ադրբեջանի ու Վրաստանի միջև մինչ օրս ամբողջական սահմանազատում ու սահմանագծում չի իրականացվել այն դեպքում, երբ երկուսն էլ անկախացել են 1991-ին ու միշտ լավ հարաբերություններ են ունեցել, եթե չասեմ, որ ռազմավարական գործընկերներ են: Այս դեպքում դիլետանտ թերուսն ինչպե՞ս է պատկերացնում գործընթացը, թե՞ մտածում է, որ GPS համակարգով թուրքերին ահռելի տարածքներ տալու տրամաբանությամբ է շարունակելու գործել: Այդ սցենարը 4-5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կործանմանն է բերելու: Ամեն դեպքում, չեմ զարմանա, որ դեկտեմբերի ընթացքում՝ Ամանորին մոտ, ծածուկ ինչ-որ համաձայնագիր կստորագրի Բաքվի հետ, քանի որ գործ ունենք տարրական հակապետական գործիչ Փաշինյանի հետ»,-հավելեց Գ. Համբարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Մ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ