Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են փոխել երկրի անունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է փոխել երկրի անունը՝ այն դարձնելով Հյուսիսային Ադրբեջան:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանում պետականաշինությանն ուղղված քայլերն անհրաժեշտ են դարձնում նոր Սահմանադրության ընդունումը, գրում է minval.az-ը:
«Առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի անունը փոխելը։ Երկիրը պետք է կոչվի Հյուսիսային Ադրբեջան։ Նաև, ինչպես մյուս բաժանված ժողովուրդների սահմանումներում, առկա են հյուսիս և հարավ բառերը: Կարծում եմ՝ սա խթան կհանդիսանա նաև հարավային ադրբեջանցիների (ակնարկում է Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիներին-Tert.am) համար»,- ասել է նա։
Հասանգուլիևը հիշեցրել է, որ վերջերս Իլհամ Ալիևը դատապարտել է Ադրբեջանի նկատմամբ Իրանի «թշնամական քաղաքականությունը»։ Դրանից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը երկաթե բռունցքի ֆիգուր է դրել Իրանի դրոշի վրա և սոցցանցում տարածել այս լուսանկարը։
Նշենք, որ վերջին շրջանում բավականին լարված են նաև հարաբերությունները Թեհրանի ու Բաքվի միջև։