Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրինջի օգտակար հատկությունները

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Թուրինջը միշտ էլ համարվել է առողջության և գեղեցկության միրգ։ Այն մշտադալար, ջերմասեր բույս է, աճում է միայն արևադարձային գոտիներում։ Յուրաքանչյուր ծառը տալիս է 200-300 պտուղ։ Հասունանալով դեկտեմբերին՝ թուրինջի պտուղներն իրենց հատկությունները պահպանում են մինչև հուլիս։ Օգտակար եւ հրաշալի այս մրգի անվանումը անգլերենից թարգմանաբար նշանակում է «խաղողային միրգ», սակայն իր համային հատկանիշներով թուրինջը ոչ մի ընդհանուր բան չունի խաղողի հետ։ Պարզապես ճյուղերի վրա խաղողի նման աճում է ողկույզներով 6-18 հատ։ Թուրինջը պոմպելմուսի և նարնջի հիբրիդն է։ Առավել օգտակար է կարմիր թուրինջը։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել նաև դիետաների ժամանակ։ Պարունակում է ճարպերն այրող եւ լյարդի աշխատանքը ակտիվացնող նյութեր։ Մեկ հատը պարունակում է C վիտամինի օրական նորման: Սակայն, դրանով չի ավարտվում է թուրինջի յուրահատկությունը: Այս միրգն ընդունակ է վերականգնել ԴՆԹ-ի վնասված հյուսվածքները` կանխարգելելով քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը: Նաև` լավացնում է սրտի աշխատանքը, պակասեցնում ինչպես խոլեստերինի, այնպես էլ` ինսուլինի քանակությունը` օրգանիզմին թույլ տալով ավելի շատ էներգիա ստանալ սննդից և դրանով նպաստելով նիհարելուն:

«Ճիշտ» ուտելու դեպքում կարելի է խուսափել թուրինջին բնորոշ դառնահամից, թուրինջը պետք է ուտել գդալով նախապես պտուղը հորիզոնական կիսելով։ Բանն այն է, որ դառնահամությունը մրգին հաղորդում է միջնորմների թաղանթը։

Թուրինջը գրգռում և ակտիվացնում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օգնում է արյան ճնշման իջեցմանը, շատ օգնում լյարդի ֆունկցիաների խախտման ժամանակ։ Թուրինջ ուտել խորհուրդ են տալիս այն մարդկանց, որոնք ունեն մտավոր գերծանրաբեռնվածություն, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, տարել են վիրահատություններ, այն նպաստում է կենսագործունեության բարձրացմանը։

Թուրինջի պտուղը պարունակում Է 88, 5– 90, 9% ջուր, 3, 8-6, 78% շաքար, 1, 42-2. 38% թթուներ, եթերային յուղեր, պեկտինային և ներկանյութեր, հանքային աղեր, վիտամին C (մինչեւ 45մգ), B1, D, P, նարինգինի գլիկոզիդ, որն էլ հենց հաղորդում Է դառնահամություն։ Կեղևը, որը կազմում է պտուղի քաշի 30-40%-ը, պարունակում Է 9, 19-19, 04% պեկտինային նյութեր, եթերայուղեր, գլիկոզիդներ։

Դեղամիջոցների եւ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ օգտագործում են թուրինջի հյութը, միջուկը եւ կեղևը։ Հյութը համարվում է սպիտակեցնող արդյունավետ եւ մաշկը խնայող լավագույն միջոց։ Դիմակները եւ շփումները խորհուրդ են տրվում ճարպոտ եւ նորմալ մաշկ ունեցողներին։ Օգտակար է օգտագործել նման դիմակները վզի մաշկի սնուցման և ամրացման համար։ Թուրինջի հյութով դեմքը կարելի Է մաքրել նաև պիգմենտային հետքերն ու պեպենները վերացնելու նպատակով:

Դիմակներ

Թուրինջի կեղևը մաքրել, միջուկը կտրատել և քամել հյութը։ Բամբակե տամպոնը թաթախել հյութի մեջ, ամեն առավոտ և երեկո քսել պեպենոտ և բծեր ունեցող մաշկին։ Պատանեկան կորյակների դեպքում խորհուրդ է տրվում կիրառել թուրինջի հյութից պատրաստված լոսյոն, որը պատրաստելու համար թուրինջի հյութին պետք է հավասար քանակով ավելացնել կաղնու կեղևի եփուկ։
Ճարպոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում մաշկը սրբել թուրինջի հյութի լոսյոնով, որի մեջ պետք է կաթեցնել մի քանի կաթիլ քափուրի (կամֆորա) սպիրտ։
Ճարպոտ մաշկի համար շատ օգտակար է նաև հանքային ջրի և 1 ճաշի գդալ թուրինջի հյութի խառնուրդով լվացումը։

Սառցախցիկում սառեցրեք մի քանի շերտ թուրինջ եւ դրանցով 5-8 րոպե մերսեք դեմքի և վզի մաշկը։ 10 րոպեից լվացվեք և քսեք ձեր մաշկի տեսակին համապատասխան քսուք։
Թուրինջը հակակնճիռային հրաշալի միջոց է. թուրինջի միջուկը կամ մի քիչ հյութը խառնել 1 թեյի գդալ թթվասերի (կամ փսորված եւ քամած կաթի), 1 թեյի գդալ գագարի հյութի և 1 ճաշի գդալ բրնձի ալյուրի հետ։ Խառնուրդը քսել դեմքին, վզին, կրծքին եւ թողնել 30 րոպե, այնուհետև դիմակը լվանալ գոլ ջրով եւ քսել թուրինջի հյութ, թողնել, որ չորանա։ Այս դիմակը խորհուրդ է տրվում շաբաթը 2 անգամ, մեկ ամսվա ընթացքում։
1 ճաշի գդալ բրինձի ալյուրին խառնել 1 ճաշի գդալ մածուն եւ 2 ճաշի գդալ թուրինջի հյութ։ Այս դիմակը հարթեցնում է կնճիռները և կանխարգելում է դրանց առաջացումը։ Խորհուրդ է տրվում ամեն տեսակի մաշկի համար։

Մաշկի սպիտակեցման համար խորհուրդ է տրվում կիրառել թթխմորով և թուրինջի հյութով պատրաստված դիմակ. 15–20գ թթխմորը լավ խառնել 1-1, 5 թեյի գդալ հյութի հետ, այդ տարան 2-3 րոպե դնել եռացրած ջրի մեջ։ Դիմակը դնել դեմքին 15-20 րոպե, հետո դիմակը մաքրել թեյի թույլ թուրմով։ Դեմքը չորացնել և քսուք քսել։
Սպիտակեցման համար մաշկաբանները խորհուրդ են տալիս հետևյալ դիմակը, մաքուր մաշկի վրա դնել թուրինջի հյութով թրջած թանձիվ։ Թողնել 15-20 րոպե, որից հետո սրբել դեմքը մաքուր ջրով թրջած բամբակով, այնուհետև չորացնել։ Խորհուրդ է տրվում 15-20 դիմակ, շաբաթական 2-3 անգամ։ Հյութի փոխարեն կարելի է թանձիվի վրա դնել թուրինջի միջուկի քերուկ։

Ձվի մեկ դեղնուցին ավելացնել 1 թեյի գդալ մեղր և 1/2 թեյի գդալ թուրինջի հյութ։ Այս բաղադրատոմսը խորհուրդ է տրվում դեմքի չոր մաշկ ունեցողներին։
Ձվի մեկ դեղնուցը լավ հարել, ավելացնել 1 ճաշի գդալ թուրինջի հյութ, 1 թեյի գդալ բուսական յուղ։ Այդ ամենը լավ հարել, ավելացնել 1 ճաշի գդալ թթվասեր։ Թանձրության համար կարելի է ավելացնել նաև սև հացի միջուկ (նախապես այն պետք է թրջել կաթի մեջ)։ Այս խառնուրդը քսել մաքուր դեմքին, թողնել 15-20 րոպե։ Այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով և քսել մաշկին համապատասխան քսուք։ 10 րոպեից քսուկի ավելցուկը հեռացնել թղթե անձեռոցիկով։ Այս դիմակը խորհուրդ է տրվում չոր մաշկի դեպքում։

Դիմակներ պատրաստելու համար խորհուրդ է տրվում կիրառել թուրինջի և’ հյութը, և՛ միջուկը։ Միջուկի քերուկը դնել թանձիվի վրա և դնել ճարպոտ մաշկին։
Ճարպոտ մաշկի դեպքում խորհուրդ է տրվում նաև այս դիմակը, թուրինջի հյութը խառնել սովորական ալյուրի կամ ծեծած վարսակաալյուրի հետ, քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, լվանալ գոլ ջրով։

Ամեն տեսակի մաշկի սնուցման համար խորհուրդ է տրվում օգտագործել թուրինջի միջուկի և 1 բաժակ թթված կաթի խառնուրդ: Այն որոշ ժամանակ սառնարանում թողնելուց հետո քսել դեմքի և վզի մաշկին, թողնել 30 րոպե, ապա լվանալ գոլ ջրով։
Որպեսզի արմունկների կոշտացած մաշկը փափկի, 10 րոպե դրանց վրա դրեք թուրինջի բարակ շերտեր։

Թուրինջի կեղևով կարելի է 10 րոպե մերսել ձեռքի մաշկը, այնուհետեւ լվանալ և քսել ճարպոտ քսուք։

ԿՈԿՏԵՅԼ «ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԹՈՒՐԻՆՋ»

Բաղադրիչներ.

օղի – 100 մլ,
նարնջի լիկյոր – 50 մլ,
թարմ քամած կիտրոնի հյութ – 50 մլ,
թարմ քամած թուրինջի (грейпфрут) հյութ – 150 մլ,
սառույց

Շեյկերիի կամ ոչ մեծ սափորի մեջ խառնել սառույցը, կիտրոնի և թուրինջի հյութերը, օղին և լիկյորը: Կոկտեյլի բաժակների մեջ լցնել սառույց, կոկտեյլը քամելով լցնել վրան: Զարդարել թուրինջի շերտերով և մատուցել:
Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան