Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսարանի մոտ հրաձգությունից խաղաղ բնակիչ է վիրավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում՝ Հնդկաստանի հյուպատոսարանի հարեւանությամբ, հրաձգությունից խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանություններին:
4 զինված անձանցից բաղկացած խումբը Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսարանի վրա հարձակման փորձ էր ձեռնարկել: Նրանցից 2-ը սպանվել են: Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Շեր Ջան Դուրանին հայտնել է, որ հարձակվողները զինված են եղել նռնակներով, նռնականետներով եւ թեթեւ զենքով: Նրանք կրակ են արձակել շենքի ուղղությամբ, փոխանցում է RIA Novosti-ն:
Կատարվածի պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



