Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրան-Ադրբեջան ծանր հարաբերությունների գորշ կետերը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում փոխվել է ուժերի փոխհարաբերությունը հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի։ Եվ հիմա Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են առիթն օգտագործել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանն իրենցով անելու համար։ Այս հարցում շահերի լուրջ բախում է տեղի ունենում նաև Իրանի հետ, քանի որ Հարավային Կովկասը թուրքական ազդեցության տակ գցելուց հետո հերթը հասնելու է Իրանի քայքայմանը. ի վերջո, թյուրքախոս բնակչություն ունեցող Իրանական Ատրպատականի անջատումը ևս մտնում է թուրքական պլանների մեջ։

Իսկ այդ նպատակներին հասնելու համար Թուրքիային ու Ադրբեջանին պետք է կտրել Իրանի հյուսիսով անցնող ցամաքային կապը։ Դրա համար էլ Անկարան և Բաքուն անընդմեջ հայտարարություններ են անում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Վերջինիս իրականացման դեպքում պանթուրքական ծրագրերը զարգանալու հնարավորություն են ստանում, իսկ Իրանը կորցնում է Ադրբեջանի բուն տարածքի և Նախիջևանի ու Թուրքիայի միջև հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը։ Չէ՞ որ ներկա պահին այս հաղորդակցությունը տեղի է ունենում հենց Իրանի տարածքով։ Եվ պատահական չէ, որ դեռ այս տարվա ամռանը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել հայ-իրանական սահմանի արգելափակմանը՝ նշելով, որ այդ սահմանը հաղորդակցության ուղի է, որն արդեն հազար տարեկան է:

Հասկանալի է, որ Բաքուն առանց Անկարայի չի կարող ինքնուրույն քայլեր ձեռնարկել, դրա համար էլ Իրանի հոգևոր առաջնորդը կոնկրետ Թուրքիայի նախագահին զգուշացրեց։ Իսկ Իրանի նախագահը և արտգործնախարարը բազմիցս հայտարարել են, որ չեն հանդուրժի սահմանների փոփոխություն տարածաշրջանում։ Այսինքն, Իրանի համար Հայաստանի հետ սահմանի առկայության խնդիրը կենսական նշանակություն ունի։ Եվ այս հարցում Թեհրանը ազդանշաններ է ուղարկում, որ նույնիսկ չի զլանա ռազմական միջամտություն ունենալ, եթե Ադրբեջանը փորձի ուժով միջանցք բացել։ Դրանով է պայմանավորված, որ դեռևս անցյալ տարվա աշնանը Իրանը խոշոր զորավարժություններ իրականացրեց Ադրբեջանի հետ սահմանին, ինչին հետևեցին Նախիջևանում թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն» կոչվող համատեղ զորավարժությունները։ Մեկ այլ խոշոր զորավարժություն Ադրբեջանի հետ սահմանին Իրանը սկսեց այս տարվա հոկտեմբերին, որը հետևեց սեպտեմբերի 12-13-ին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային։

Այս անգամ Իրանը Արաքս գետի շրջակայքում ավելի հագեցած և մասշտաբային զորավարժություն իրականացրեց։ Դրանց մասնակցում էին Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ներգրավված էին նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։ Վարժանքների ընթացքում առաջին անգամ փորձարկվեց տեխնիկայի տեղափոխումը Արաքսի վրա տեղավորված պոնտոնային (շարժական) կամուրջներով։ Իրանը սրանով ցույց տվեց, որ պատրաստ է հարկ եղած դեպքում կոնկրետ ռազմական միջամտություն ունենալ։ Իրանական զորավարժություններին հետևեցին Ադրբեջանի հատուկ ջոկատայինների զորավարժությունները երկրի հարավում։ Իսկ Ալիևը հայտարարեց, թե դրանով իրենք ցույց տվեցին, թե ոչ մեկից չեն վախենում և հարկ եղած պահին կարող են արձագանքել։ Փաստացի, երկու կողմի զորավարժություններն էլ ավարտվեցին, սակայն Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում լարվածությունը շարունակում է խորանալ։ Նախ՝ Իրանը կոնկետ քայլերի անցավ, և Կապանում բացեց գլխավոր հյուպատոսություն՝ ցույց տալով, որ Սյունիքն իրենց համար կարմիր գիծ է:

Ի պատասխան Իրանի կոշտ դիրքորոշման, Ադրբեջանն էլ որոշել է դեսպանություն բացել Իսրայելում և խորացնել Իսրայելի հետ հարաբերությունները։ Բացի այդ, Ադրբեջանը փորձում է ներգրավվածություն ունենալ Իրանում իրավիճակի ապակայունացմանը՝ ձգտելով թեժացնել Իրանում ընթացող բողոքի ակցիաները և բարձրացնել «Իրանական Ադրբեջանի» հարցը՝ ակնարկելով, թե իրենք կպաշտպանեն Իրանում բնակվող ադրբեջանցիներին։ Այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը և հատկապես Իսրայելն ընդդեմ Իրանի պատրաստ են աջակցել Ադրբեջանին, Բաքվին շատ է ոգևորում։ Միևնույն ժամանակ, Բաքուն իրեն ավելի վստահ է զգում, երբ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին էներգակիրների գներն աճել են, և դրանց վաճառքից մեծ շահույթներ է ստանում։ Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկում է փոխել երկրի անունը՝ այն դարձնելով Հյուսիսային Ադրբեջան: Հասկանալի է, որ մինիսուլթանական ռեժիմ ունեցող Ադրբեջանում ոչ մի պատգամավոր չի կարող ինքնագլուխ հայտարարություններ անել։ Անտեղյակ մարդկանց համար կարող է նույնիսկ այս թեման ծիծաղելի թվալ, բայց այն իր մեջ հատուկ ուղերձ է պարունակում, որ եթե Հյուսիսային Ադրբեջան է ստեղծվում, ապա նշանակում է, որ այն ձգտելու է միավորվել Հարավային Ադրբեջանի հետ, որն Իրանի կազմում է։

Այդպես, օրինակ՝ ադրբեջանցիները հայտարարել են «Արևել յան Զանգեզուր» արհեստական կազմավորման ստեղծման մասին, որպեսզի հավակնություններ ունենան Սյունիքի նկատմամբ՝ այն անվանելով Արևմտյան զանգեզուր։ Իրանական պաշտոնյաները դատապարտում են Ադրբեջանի այսպիսի պահվածքը, իսկ իրանական խորհրդարանի որոշ պատգամավորների կողմից ավելի կոշտ հայտարարություններ են հնչում, որ եթե Գյուլիստանի պայմանագիրը չլիներ, Ադրբեջանը կլիներ Իրանի մաս։ Անգամ ակնարկներ են հնչում այն մասին, որ Նախիջևանը պետք է վերադարձնել Իրանի կազմ, իսկ այդ հայտարարությունների ֆոնին Ալիևը Նախիջևանում կադրային ջարդ է սկսել։ Թե մինչև ինչ կետի կարող է հասնել Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում սրվող լարվածությունը, դեռևս դժվար է կանխատեսել, սակայն բացառված չէ այն տարբերակը, որ Ադրբեջանը թանկ վճարի դրա համար, քանի որ օգտագործելով Ադրբեջանի բնակչության մեծամասնության՝ մահմեդականության շիա ուղղությանը հետևելու հանգամանքը, Իրանը հնարավորություն ունի իսլամական հեղափոխությունն արտահանել այդ երկիր։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրել