Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Իր տեղը որևէ մեկը չի կարողանալու լրացնել, չենք կարողանում համակերպվել այս ցավի հետ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի բովով անցածներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, որևէ մեկինը մյուսին նման չէ, որևէ մեկը թե՛ պատերազմից առաջ, թե՛ դրա ընթացքում նույն կերպ չի ապրել, շատերի դեպքում նույնանման են զոհվելու հանգամանքները: Այսօր պատմելու ենք Արարատի մասին: Ծնունդով Հադրութի շրջանի Ցոր գյուղից են Արարատը և նրա ընտանիքը: Նախքան 44- օրյա պատերազմը մոտ յոթ տարի ապրել է Ռուսաստանում: Զբաղվել է սպորտով՝ մարտեր առանց կանոնների: Արարատի քրոջ դուստրը պատմում է՝ արդեն իսկ հաջողություններ էր գրանցել սպորտում՝ պատվոգրեր, մրցանակներ, իսկ վերջին տարիներին նաև մարզչի հավաստագիր էր ստացել:

«Միշտ ասում էինք՝ վերադարձիր, ամեն անգամ ասում էր՝ շուտով կգամ: Հետո սկսվեց 44-օրյա պատերազմը: Եղբայրս մեկնեց ռազմաճակատ, մեկ ամիս էր, ինչ ավարտել էր զինծառայությունը, զորացրվել, բայց գնաց: Արարատն իր ընկերոջ հետ վերադարձավ Արցախ: Անհրաժեշտ իրեր էին բերել զինվորներին, տեղահանվածներին, իրենք էին ամեն ինչ բաժանում, որևէ մեկին չէին վստահում այդ կարևոր գործը, իրենց ձեռքով ամեն ինչ հասցնում էին զինվորներին: Այդ կարևոր գործն ավարտելուց հետո մեկնեց Կուբաթլու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիլիթը:

Իսկ հետո պատերազմն ավարտվեց: «Բոլորով մեկ տան մեջ էինք ապրում: Էլ ավելի կապվեցինք իրար հետ»,-նշում է զրուցակիցս:

2021 թ.-ի գարնանը Արարատը և քրոջ որդին որոշում են անցնել պայմանագրային զինծառայության՝ «հետախուզությունում էին ծառայում»: Հետաքրքրվում եմ՝ իսկ Արարատը երբևէ ցանկություն հայտնե՞լ է զինվորական դառնալու: Լիլիթն արձագանքում է՝ քեռին ծառայել է զինված ուժերում, բայց զինվորական դառնալու մասին խոսակցություններ չի հիշում: Վստահ է՝ պայմանագրային դառնալու հիմնական պատճառը 44-օրյա պատերազմն էր: Ծառայության մեկ տարվա ընթացքում՝ 2022 թ.-ի տարեսկզբին, նշանակվել է հետախուզական խմբի ջոկի հրամանատար, պարգևատրվել է ԶՈւ լավագույն զինվոր-մարզիկ կրծքանշանով: Լիլիթը քեռու մասին լավագույն հիշողություններն ունի:

«Ընկերասեր էր, վերջին ունեցածը կտար ընկերոջը: Ինձ դուր էր գալիս իր բնավորության այն գիծը, որ մարդու երեսին ասում էր այն, ինչ մտածում էր: Նվիրված էր իր ընտանիքին, շատ էր մտածում ծնողների մասին: Հադրութից ենք, տուն ենք կորցրել: Ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի, պետք է լավ տեղ ապրեք, շուտով տուն կվարձեմ, միասին կլինենք: Երևանում համարյա մեկ տարի ապրել ենք մի տան մեջ, մինչ այդ՝ նաև Ղարաբաղում: Ավելի մտերմացանք: Ինքն ինձ համար ուղղակի քեռի չէր, այլ եղբայր, ընկեր: Իրեն միշտ այլ կերպ եմ ընդունել, այլ կերպ էինք իրեն սիրում: Տարբերվող էր: Ասում են, չէ՞, Աստված լավերին է տանում, դա ճիշտ խոսք է: Նոր եմ հասկանում այդ խոսքերի իմաստը, ու, առհասարակ, շատ խոսքերի իմաստ չէի հասկանում, հիմա՝ պատերազմից հետո նոր սկսում եմ վերլուծել, հասկանալ: Հիմա արդեն սրտից արյուն կաթել խոսքը փոխաբերական իմաստով չեմ հասկանում, այլ ուղիղ»:

Հավելում է՝ առաջ, երբ դասերի համար Ստեփանակերտ էր գնում, Արարատն ու եղբայրն այնտեղ էին: «Այլ զգացողությամբ էի գնում, ճիշտ է՝ Հադրութը էլ քոնը չի, բայց քո հողն է, իրենք են այնտեղ: Իսկ հիմա ինչոր բան հետ է պահում, կարծես դատարկություն լինի: Ահավոր զգացողություն է: Իր տեղը որևէ մեկը չի կարողանալու լրացնել, չենք կարողանում համակերպվել այս ցավի հետ: Միշտ մտածում էի՝ նորից վերադառնամ Հադրութ, հայրենիք կորցնելուց վատ բան չկար, բայց քեռուցս հետո, երևի, ամենավատ ցավը սա է, հետո նոր հայրենիք կորցնելը: Իրար հավասար զգացողություններ են, մեկը մեկից ցավոտ, մեկը մյուսից տարբեր, բայց անտանելի ցավոտ: Տուն եմ մտնում, մամայիս, տատիիս տեսնում, սիրտս լցվում է: Պապիս, որպես տղամարդ, չի կարողանում իր ցավն արտահայտել, բայց անտանելի հոգեվիճակում է: Մյուս քեռիս այլ կերպ է վերապրում ցավը: Այդ օրերին պապայիս ու եղբորս այնպիսի հոգեվիճակում տեսա, ինչպես երբեք չէի տեսել»:

Արարատի ծնողները հիմա մյուս որդու հետ Հայաստանում են բնակվում, թոռնիկ ունեն: Նա ընտանիք կազմել չհասցրեց, բայց, Լիլիթի խոսքով, վերջին շրջանում մտածում էր ամուսնանալու մասին: Չհասցրեց... Գուցե անգամ սիրած աղջիկ ուներ: Արարատը զոհվել է 2022 թ.-ի մարտի 25-ին՝ Փարուխի դեպքերի ժամանակ: 32 տարեկան էր: «Զոհվելուց մի քանի օր առաջ Հայաստանում բուժվում էր, բժշկին ասել էր, որ իր հետ ամեն ինչ լավ է, հանկարծ որևէ թուղթ չգրի, որ մնա այստեղ բուժման համար: Տանն էլ շատ խնդրեցին մնալ, բայց գնաց՝ տղերքի կողքին պիտի լինեմ, այնտեղ կուտակումներ են: Իմ եղբայրն էլ էր այնտեղ, միասին նույն տեղում էին ծառայում: Եղբայրս ուր գնում էր, ինքն էլ միշտ իր հետ էր: Մամայիս ասում էր՝ հանգիստ եղիր, իր հետ ոչ մի բան չի լինելու: Եղբորս պահապան հրեշտակն էր դարձել: Եղբայրս դիպուկահար էր, պահում էր տղաների թիկունքը»,-ասում է Լիլիթը:

Եղբոր հիշողություններով են վերստացել Արարատի զոհվելու օրը. «Ասում է՝ տեսա, որ խփեցին իրեն, գոռացի՝ Արարատ, ո՞նց ես: Պատասխանեց՝ լավ եմ: Հետո դիրքերից ավելի ներքև է իջել Արարատը, որ նաև օգնություն ցույց տան, ԱԹՍ-ն երկրորդ անգամ է հարվածել: Հենց այդ ժամանակ էլ զոհվել է: Արարատի ընկերները պատմում էին՝ ամեն անգամ ասում էր, որ ինքն առջևից կգնա, ձեռքով մարտի ժամանակ երեք հոգու կարող է «իր վրա վերցնել»: Կարող էր, պատրաստված մարզիկ էր: Բայց ի՞նչ իմանար, որ իրեն անօդաչուն կհարվածի: Եղբայրս ասում է՝ շատ ուշադիր էր ամեն հարցում, եթե կասկածում էր, որ ԱԹՍ կա, չէր թողնում մեքենա նստել: Շատ զգոն էր, դրա համար երբեք չեմ մտածել, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, կարող է զոհվել»:

Մտածում եմ՝ վերջին շրջանում իմ տեքստերում այնքան հաճախ եմ գրում զոհվել բառը, սա չպետք է լիներ մեր բառապաշարում ամենահաճախ օգտագործվող բառերից մեկը, բայց դարձրեցին՝ 44-օրյա պատերազմից հետո այդ բառը մեզանից անպակաս է: Լիլիթի եղբայրը հիմա էլ շարունակում է պայմանագրային զինծառայությունը Արցախում: «Շատ ենք ասել՝ դուրս արի ծառայությունից, բայց չի համաձայնում: Չգիտենք՝ իր մեջ վրեժն է խոսում, թե այլ բան: Ասում է՝ դեռ գործեր ունեմ: Նվիրվում են զինվորականի կյանքին, իրենց համար դա դառնում է սուրբ գործ»:

Հ. Գ. Արարատ Թևոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ