Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թագավորական գարեջուր. ինչո՞ւ է այն նման անվան արժանացել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Չեխիան իրավամբ համարվում է գարեջրագործության կենտրոններից մեկը։ Այդ փոքրիկ երկրի գարեջրագործները վաղուց են գարեջուր պատրաստելու արվեստում մրցում բավարական գարեջրագործների և բելգիացի վանականների հետ։ Չեխիայում այդ թույլ ալկոհոլային ըմպելիքի բավական հետաքրքիր արտադրողներ կան, սակայն նրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Kruszowice գարեջրի գործարանը, որը ոչ միայն համեղ գարեջուր է պատրաստում, այլ նաև հարուստ պատմություն ունի: Այդ գարեջրի արտադրությունը գտնվում է Պրահայից 70 կիլոմետր հեռավորության վրա՝ Կրուշովիցե գյուղում։ Գյուղի շրջակայքում կան չափազանց մաքուր ջրով բազմաթիվ աղբյուրներ, իսկ տարածաշրջանի մեղմ կլիման թույլ է տալիս մշակել բարձրակարգ գարի և գայլուկ։

Գարեջրի գործարանի պատմությունը ոչ պակաս, քան 500 տարվա է։ Ըստ լեգենդի, գարեջրի գործարանի հիմնադիրը եղել է տեղի ազնվական Իրժի Բիրկան, որը սիրում էր մեկ-երկու սափոր թարմ գարեջուր ըմպել: Իրժին մեծ գումար և ջանք է ներդրել գարեջրի գործարանում, բայց 1581 թվականին այն վաճառել է թագավոր Ռուդոլֆ II-ին։ Այդ ժամանակից ի վեր Kruszowice գարեջուրը կոչվում է, ոչ ավել, ոչ պակաս, թագավորական գարեջուր: Այս ամենը պարզապես լեգենդ կլիներ, եթե չլիներ այն փաստը, որ գնման փաստաթուղթը դեռ պահվում է գարեջրի գործարանի հին տարածքում։ Այսօր այդ սենյակում բաց համտեսներ են անցկացվում, որպեսզի բոլորը կարողանան ծանոթանալ այդ փաստաթղթին։ Պետք է ասել, որ գարեջրի գործարանի հին շենքերից քիչ բան է մնացել, և դրանք, բնականաբար, չեն օգտագործվում արտադրական նպատակներով, այլ դարձել են չեխական գարեջրագործության պատմության հուշարձաններ։

Կրուշովիցե գյուղի գարեջուրը տարածված էր ոչ միայն Չեխիայում։ Այն լավ հայտնի էր նաև հարևան շրջաններում։ Ավելի քան երկու հարյուր տարի գարեջրի գործարանը պատկանում էր թագավորական ընտանիքին, որից հետո այն անցավ Ֆյուրնշտենբերկի իշխանական ընտանիքին, որին պատկանում էր այդ արտադրությունը մինչև 1945 թվականը։ Չեխիայի Հանրապետությունում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո իշխանության եկավ խորհրդամետ կառավարություն, և սկսվեց ազգայնացման ալիքը, որը, բնականաբար, ազդեց նաև գարեջրագործության ոլորտի վրա։ Պետք է ասել, որ պետությունը ամենայն պատասխանատվությամբ արձագանքեց այդ ոլորտի կառավարմանը։

Աշխարհահռչակ գարեջրի գործարաններից ոչ մեկը, այդ թվում՝ Կրուշովիցեն, չշեղվեց իր ավանդույթներից։ Դրանք բոլորը վերակառուցվեցին և շուտով սկսեցին գարեջուր արտադրել, ընդ որում՝ նախապատերազմականից ոչ այնքան վատը։ 1991 թվականին սոցիալիստական ռեժիմի անկմամբ սկսվեց արտադրությունների մեծածախ սեփականաշնորհումը, և Կրուշովիցեի գործարանը ձեռք բերեց գերմանական Dr. Oetker ընկերությունը, որը հիմնովին արդիականացրել է արտադրությունը։ Դրանից հետո այդ գարեջրի ժողովրդականությունը էլ ավելի է մեծացել, ինչը և գրավել է Heineken-ի ուշադրությունը, որն էլ 2007 թվականին դարձել է Kruszowice գարեջրի գործարանի սեփականատերը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ