Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չնչին ավելացումները հենց հունվարին կչեզոքացվեն. աղքատության մակարդակն աճելու է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ զրուցել ենք համատարած հայտարարագրման ինստիտուտի ռիսկերի, 2022-ին տնտեսությունում արձանագրված իրողությունների, ինչպես նաև սոցիալական մի շարք հարցերի շուրջ: Անդրադառնալով կառավարության՝ համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման նախաձեռնությանը, նպատակահարմարությանն ու հնարավոր ռիսկերին՝ Արմեն Գրիգորյանը նախ հիշեցրեց.

«Նման մեխանիզմի ներդրման մասին մեկ անգամ հայտարարվել էր դեռ 2018-ի իշխանափոխությունից հետո, որին հանրությունը անվանել էր «խոպանչիների հարկ», թեև խոսքը ոչ թե հարկման, այլ միայն եկամուտների հայտարարագրման մասին էր։ Առաջարկվող փուլերը ընդհանրապես վերաբերում են միայն ժամկետներին և հանրության որոշակի սեգմենտներին, համաձայն որի, պետք է վերջում բոլորը հայտարարագրեն իրենց եկամուտները, այդ թվում՝ օտարերկրյա աղբյուրներից ստացած։ Այստեղ մի հարց. ծախսերը չե՞ն հայտարարագրվելու: Եթե ծախսերի հաշվառման համակարգ չի լինելու, ապա թաքնված եկամուտների հայտնաբերման գործընթացը անարդյունավետ է լինելու։ Երկրորդ՝ արդյո՞ք հարկային իմաստով եկամուտ հասկացությունը ընկալելի և ընդունելի է մեր քաղաքացիների համար, գիտե՞ն՝ դա ինչ է։ Եթե օրենքին առնչվում են, օրինակ՝ թե՛ «հայտնի» Պողոսը, թե՛ Պողոսի հարևան Բաբկենը, ապա պետք է կիրառման իմաստով հասկանալի լինի երկուսին էլ։ Երբ այդ նախագծի հեղինակները խոսում են իրենց քաղաքական կամքի մասին, պետք է գնան մարզեր, հավաքեն ժողովրդին և սկսեն բացատրել, թե ինչ են պահանջելու նրանցից։ Հսկողությունը դրված է հարկային մարմինների վրա, դրանով իսկ հակակրանք են ստեղծելու այդ մարմնի նկատմամբ։ Ինչ վերաբերում է մեր երկրում սոցիալ-տնտեսական վիճակին և ներդրվող համակարգի համադրելիությանը, ապա նախ պետք է մարդկանց խնդիրներին տրվեն առաջնահերթություններ, սահմանվեն չափորոշիչներ: Եվ եթե դրանց համաձայն հայտարարագրման համակարգը առաջնային լինի, ապա թող հիմնավորեն և ներդնեն»:

Ինչ վերաբերում է համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումից բխող հնարավոր ռիսկերին հատկապես քաղաքացիների համար, մեր զրուցակիցը շեշտեց, որ ռիսկերը բազմաթիվ են: «Քանի որ այս համակարգը վերաբերելու է բոլորին, ապա պետք է հանրային լսումներ լինեին։ Քաղաքական կամքը այստեղ է երևում. այսինքն՝ լսել մասնագիտական հանրույթի, քաղաքական ուժերի և մեր քաղաքացիների կարծիքները։ Հայտարարագրման մասին ժամկետները սահմանվել են, իսկ տեխնիկական հագեցվածության մասին կան միայն կցկտուր հրապարակումներ, և հայտնի չէ՝ արդյո՞ք ամբողջ տեխնիկական բազան առկա է։ Գյուղաբնակ մեր քաղաքացիների գյուղատնտեսական գործունեությունից ստացված եկամուտները հայտարարագրելուն զուգահեռ կներդրվի՞ նրանց գործունեությունը աշխատանքային ստաժ ընդունելու համակարգ, եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Օտարերկրյա աղբյուրներից ստացված եկամուտները ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով են եկամուտ համարվելու, և ի՞նչ ասել է եկամուտ առհասարակ։ Իրական ռիսկը գիտելիքի, իմացության պակասն է, որը մեր քաղաքացիներին դնելու է չհասկացվածության առաջ։Եթե, օրինակ՝ Պողոս Պետրոսի Մարտիրոսյանի եկամուտները համակարգն ինքնաշխատ եղանակով հավաքի, որն էլ հետո խնդիրներ առաջացնի, ինչ-որ անհամապատասխանություն իր հետևից հետևանքներ առաջացնի, արդյո՞ք դա կբարձրացնի վստահությունն այս համակարգի նկատմամբ։ Ռիսկերը շատ են, թեման՝ զգայուն. խոսքը մարդկանց ուղիղ եկամուտների, վերցրած կամ վճարած պարտքերի և այլնի մասին է»,-ընդգծեց նա:

Խոսելով իշխանության հայտարարած տնտեսական «ձեռքբերումների» մասին ու պատասխանելով հարցին, թե, ի վերջո, 14 տոկոս աճի արդյունքում տնտեսության որակի փոփոխություն ունեցա՞նք, Ա. Գրիգորյանը մի քանի դիտարկում արեց: «Մեր տնտեսությունը հիմա գտնվում է տաքացած, եթե չասեմ՝ շիկացած փուլում։ Գործընթացները, որոնք կապված չեն տնտեսական հիմնավորումների և հաշվարկների հետ, ինչպես եկել, այնպես էլ կարող են գնալ։ Ավելի պարզ ասեմ. եթե արտահանման ծավալներն աճել են ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով, և եթե հայ տնտեսվարողները պարզապես զբաղեցրել են ուկրաինական շուկայի տեղը, ապա չկա երաշխիք, որ այդ էֆեկտը միշտ կլինի։ Կամ եթե ռուսական ընկերություններն իրենց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով մատակարումները կատարում են հայկական գործընկերների ներմուծումների կամ ՀՀ-ում ստեղծված նոր ընկերությունների միջոցով, և դրանով իսկ ավելանում է ներմուծման չափը, ապա դա ի՞նչ կապ ունի այս իշխանությունների հետ։ Տնտեսվարողներն իրենք իրենց շնորհքի, գործընկերային հմտությունների շնորհիվ նոր շուկաներ են գտնում, ի՞նչ կապ ունի այս իշխանությունը»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ տնտեսական բլոկի ներկայացուցիչները հիմա իրար հերթ չտալով պետք է գնային Վրաստան և ՌԴ՝ հասկանալու՝ ինչու՞ են կանգնած հայկական բեռները։

«Սա է իրենց խնդիրը՝ գնալ և մեկ օր քնել բեռնատարի վարորդների կողքին։ Ո՞վ պիտի զբաղվի այս մարդկանց հարցերով: Եվ, անդրադառնալով ձեր հարցին, նշեմ, որ եթե ունենք 14 տոկոս տնտեսկան աճ և չունենք ներառական տնտեսական համակարգ, ապա նման որակի փոփոխություն լինել չի կարող։ Աղքատության մակարդակն աճելու է, մարդկանց եկամուտների աճը անհամարժեք է գնաճին։ Ինչ ուզում են, թող ասեն. մարդիկ ապրում են և բոլորից լավ գիտեն, թե ինչպես են ապրում ու թե ինչպես կարող էին ապրել»,-հավելեց նա:

Իսկ թե որքանով գնահատվեցին նույն՝ արտաքին գործոններից բխող ռիսկերն ու հնարավորությունները, ինչպես նաև ռիսկերը, թե ինչ կլինի, երբ այդ արտաքին գործոնները չլինեն, Ա. Գրիգորյանը նկատեց. «Ինչպես արդեն նշեցի, երբ տնտեսությունը շիկանում է, ցուցանիշներն սկսում են արագ աճել, ապա մի քանի հնարավորությունից թեկուզ մեկի չլինելը սրընթաց անկում է գրանցելու։ Ավելի պարզ ասած՝ եթե մեր ցուցանիշները վերաբերում են ներմուծմանը, արտահանմանը, զբոսաշրջիկների, դրամական միջոցների ներհոսքին և այլ գործոններին, ապա սրանցից մեկի նվազումը բացասական հետևանքների է բերելու»։

Իսկ թե ի՞նչ խնդրի առաջ ենք սոցիալական ուղղության մեջ՝ հաշվի առնելով աղքատության մակարդակը, շարունակական գնաճը, նաև կենսաթոշակների չնչին վերանայումներն ու խոստումները, տնտեսագետը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Նվազ, բայց պարբերաբար ավելացումները թուլացնում են մարդկանց մեջ ընդվզելու ցանկությունը, իսկ այդ ավելացումների՝ գնաճին ոչ համարժեք դարձնելը նշանակում է պահել աղքատ, որպեսզի հեշտ կառավարվեն։ Կարծում եմ՝ մեր հասարակության հոգեկերտվածքն են ուսումնասիրում կամ գործում են դրան համարժեք։ Այս մարդիկ եկել են իշխանության, որ լավ ապրեն և ամեն ինչ անեն, որ այդ գործընթացը երկար տևի։ 2023 թվականին սպասվում է հարկերի բարձրացում, կավելանա ակցիզային հարկը՝ օղու ակցիզային հարկը մեկ լիտրի համար 2640 դրամից կավելանա և կդառնա 3430 դրամ, ծխախոտի 1000 հատինը՝ 12730 դրամից՝ 14640, իսկ այլ խմիչքների, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի ու էլի շատ սպառվող ապրանքների հարկը կավելացվի 3 տոկոսով։ Ընդ որում, սրան կավելանա ավելացված արժեքի հարկը, առկա գնաճի տեմպը, ու ամեն ինչ պարզ է։ Չնչին ավելացումները հենց հունվարին կչեզոքացվեն, իսկ քարոզչությունը կմնա։ Եվ վերջում՝ մեր երկրի թե՛ անվտանգային, թե՛ սոցիալ-տնտեսական խնդիրները մեկ լուծում ունեն. այդ լուծումը քաղաքական փոփոխություններն են»,-եզրափակեց Ա. Գրիգորյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Բժիշկը նշել է՝ որ մթերքներն են օգնում պայքարել սթրեսի դեմԿարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքՎայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Տարադրամի փոխարժեքը Հայաստանում․ ինչ արժեն դոլարը, եվրոն և ռուբլին այսօրՉինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանԲելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել․ Լուկաշենկո Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն Առանց վարորդական իրավունքի տարեց կինը հետիոտնային անցումի վրա վրшերթի է ենթարկել երեխային, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել ՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին» Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters