Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են ցանկանում Արցախի կարգավիճակի հարցը հանել օրակարգից. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե, ի վերջո, ինչ ճանապարհով է գնում մեր երկիրը. դեպի իրական խաղաղության դարաշրջա՞ն ենք շարժվում, թե՞ պետք է սպասել նոր պատերազմի։ Ու բարձրացվող հարցադրումներից մեկն էլ այն է, թե խաղաղության պայմանագիր կնքվելո՞ւ է, կամ, եթե իսկապես կնքվելու է, ի՞նչ երաշխիքներ է ապահովելու, որ կրկին պատերազմ տեղի չունենա։ Այսպիսի քննարկումների ֆոնի ներքո մենք տեսնում ենք բանակցությունների գործընթաց, բայց ոչ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, քանի որ այն, որպես առանձին միջնորդական ինստիտուտ, դադարել է գործելուց, և դա խոստովանում են նույնիսկ Մինսկի խմբի անդամ երկրները։ Արդյունքում Մինսկի խմբի համանախագահության կողմից իրականացվող միջնորդական ջանքերի փոխարեն տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման երկու տարբեր նախաձեռնություններ։

Մի կողմից՝ Արևմուտքն է փորձում հիմնական միջնորդի դերակատարությունը ստանձնել, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը։ Եվ դրա արդյունքում է նաև, որ առկա է բանակցությունների՝ երկու միմյանցից տարանջատ գործընթաց։ Ըստ այդմ, քննարկվում է խաղաղության պայմանագրի երկու տարբերակ՝ ռուսական և արևմտյան, ինչը ևս վկայում է այն մասին, որ Արցախի հարցում Արևմուտքի և Ռուսաստանի միջև համագործակցությունը և գործընթացի միասնական կոորդինացումը դադարեցվել է։ Ուստի բնական է, որ խաղաղության պայմանագրի այս երկու տարբերակում սկզբունքային տարբերություններ կան։ Եվ նույնիսկ մամուլում առանձին հրապարակումներ եղան պայմանագրերի նախագծերի բնորոշ գծերի մասին։ Ուշագրավ է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկա խնդիրների լուծում, իսկ Արցախի կարգավիճակի հարցի հետաձգում։

Եվ պատահական չէ, որ դրան զուգահեռ ռուսական կողմը տարբեր դիվանագիտական խողովակների միջոցով փոխանցում է այն ուղերձը, թե Արցախի կարգավիճակի հարցի լուծումը պետք է թողնել հաջորդ սերունդներին։ Իսկ ահա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակում Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա։ Դրա վկայությունն է նաև հոկտեմբերին Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը, որի մեջ որևէ խոսք չկար Արցախի կարգավիճակի մասին։ Ավելին, դրանում հղում էր կատարվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով, փաստացի, այս իշխանությունները Արցախը վերջնականապես կճանաչեն որպես Ադրբեջանի մաս։ Հետաքրքիր է, որ արևմտյան միջնորդներն ընդգծում էին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի մինչև տարվա վերջ, ինչն էլ պատճառ էր դարձել ենթադրելու, որ Հայաստանը համաձայնել է մինչև տարվա վերջ փակել Արցախի թեման։ Ու, որքան էլ զարմանալի է, ՀՀ իշխանությունները կարծես իրոք ինքնակամ գնացել են այս քայլին, այլապես նրանք կհակվեին Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը հետագային թողնել նախատեսող ռուսական տարբերակին։

Այսինքն, մեր իշխանությունները բացահայտ հրաժարվում են Արցախից։ Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում նրանք ընդհանրապես չեն խոսում Արցախի կարգավիճակի մասին, այլ բարձրացնում են ընդամենը արցախահայության իրավունքների և անվտանգության հարցը։ Ու իրենց դիրքորոշումը հիմնավորելու համար նրանք նշում են, թե իբր աշխարհը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Եթե ժամանակին զգուշացումներ էին հնչում, թե ՀՀ իշխանությունները հրաժարվում են Արցախից, իսկ ռուսական կողմը ցանկանում է ձգձել հարցի վերջնական լուծումը, շատերը չափազանցություն էին համարում, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ զգուշացումները ճիշտ դուրս եկան։ Ավելին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակում առաջարկվել էր ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային, բայց Փաշինյանն ու Ալիևը Սոչի են եկել Պրահայի փաստաթղթով, ըստ որի, խաղաղության պայմանագիրը պետք է կնքվեր՝ առաջնորդվելով Ալմա-Աթայի հռչակագրով:

Այլ կերպ ասած՝ Լավրովը ակնարկում է, որ Հայաստանը համաձայնել է հրաժարվել Արցախից։ Թեպետ, այստեղ պետք է հավելել, որ Ալմա-Աթայի հռչակագրի հետ կապված՝ մասնագետները նշում են, որ դրանով Արցախը չի ճանաչվում Ադրբեջանի մաս, քանի որ Հայաստանը այս հարցով վերապահումներով է այն վավերացրել: Սակայն այս հարցը իշխանություններին չի հուզում, ընդհակառակը՝ նրանք հակված են նրան, որ այդ հռչակագրով Հայաստանը ճանաչել է Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը: Ինչո՞ւ է այսպես: Չէ՞ որ Արցախի թեման պետք է առաջնային կարևորություն ունենար հայկական կողմի համար։ Միգուցե իրենց իշխանության պահպանման համար դրսի որոշակի աջակցությունը ստանալը իշխանություններն ավելի՞ են կարևորում, քան Արցախի կարգավիճակը։ Հնարավոր է նաև այդպես...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՌուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար Պետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՀՀ-ի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին Մենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԹուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում Խոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակըԼարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանՀայտնի է զոհված զինծառայողի ինքնությունըԿաչաղակը կտցահարել է 12-ամյա դպրոցական աղջկա աչքըՌուսաստանը Ուկրաինային է փոխանցել 261 զինծառայողի մարմին Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլըԲանակում գրանցված վերջին մшհվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյան Մեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի Հայ շախմատիստները առաջատարներ են Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանՔաղաքապետարանը հաղորդում է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտի մասին Trina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար ԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ ԱՄՆ-ը երկար ժամանակ սխալ հաշվարկներ է կատարել հետախուզական ձախողումների պատճառով․ դրա վառ օրինակը՝ Իրանի դեմ պшտերազմը․ Արաղչի 2026թ․-ին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային․ Նիկոլ Փաշինյան 25-ամյա ուսուցչուհին ձերբակալվել է աշակերտին գայթակղելու փորձի համար9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ COP17-ը շատ կարևոր է, ՀՀ-ի միջազգային ճանաչելիությունը պիտի բարձրացնենք, մոտ 15,000 մարդ է գալու. առաջարկել եմ, որ Երևանում լինի COP17-ի փողոց․ Փաշինյան 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՊետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՄոսկվան չի մոռացել, որ ՀՀ-ի «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չունեցան հանդիմանելու Զելենսկիին․ Զախարովա Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Հայտնաբերվել են վտանգավոր (թունավոր) խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի «Ինչո՞ւ մի քիչ էլ չդիմացար». Մեսսիի հուզիչ նամակը հանգուցյալ հորը հուզեց Ռոնալդուին Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը․ փաստաբան Եթե ԱՄՆ-ը մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս․ Զելենսկի