Այսօրվանից ուժի մեջ է մտել Եվրամիությանը ռուսական նավթի մատակարարման էմբարգոն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, ուժի մեջ է մտել ռուսական նավթի մատակարարումների նկատմամբ ԵՄ էմբարգոն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ Եվրամիությունը պաշտոնապես դադարեցրել է ռուսական նավթի ներկրումը ծովով։ Բացի այդ, դեկտեմբերի 5-ից ԵՄ-ն, «Մեծ յոթնյակի» երկրները և Ավստրալիան չեն տեղափոխի և ապահովագրի ռուսական նավթը մեկ բարելի համար 60 դոլարից բարձր գնով։
Էմբարգոն, միևնույն ժամանակ, թույլ է տալիս որոշ երկրների շարունակել ռուսական նավթ գնել։ Այսպիսով, Բուլղարիան կկարողանա էներգառեսուրսներ գնել Ռուսաստանի Դաշնությունից մինչև 2024 թվականը, իսկ Խորվաթիան՝ մինչև 2023 թվականի վերջ:
Նաև մի շարք եվրոպական երկրներ կշարունակեն նավթի ներկրումը Ռուսաստանի Դաշնությունից խողովակաշարերով։ Դա վերաբերում է այն երկրներին, որոնք իրենց աշխարհագրական դիրքով այլընտրանք չունեն ռուսական էներգառեսուրսներին։
Նշվում է, որ նավթամթերքի ծովային մատակարարումների էմբարգոն մտցվում է փետրվարի 5-ից։