Ադրբեջանական կողմը երրորդ փաթեթն է ներկայացրել հայկական կողմին․ Ջեյհուն Բայրամով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ։ Այս մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ․ գրում է ТАСС-ը։
«Ադրբեջանը հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին, որից հետո տեղի է ունեցել բանակցությունների երկու փուլ: Տեղեկացնեմ նաև, որ ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն կա. ներկայացվել է հայկական կողմին»,- ասաց նա։
Ինչպես նշել է Ադրբեջանի արտգործնախարարը, հանրապետությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև 2022 թվականի ավարտը։
Բայրամովի խոսքով, Ադրբեջանը նպատակ ունի լուծել Հայաստանի հետ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ։