Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վերսալի ստվերը Լեռնային Ղարաբաղի վրա. արդյո՞ք Ռիկերը կդառնա ժամանակակից Հարբորդ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Վերսալի ստվերը Լեռնային Ղարաբաղի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը մեկնել է Բաքու, Թբիլիսի և Երևան: Սա նրա առաջին այցը չէ տարածաշրջան, սակայն ներկա այցը ունի մի շարք կարևոր առանձնահատկություններ: Նախորդ այցերն ավելի հետազոտական բնույթ էին կրում և ուղեկցվում էին Ռիկերի ընդհանուր բնույթի քաղաքական հայտարարություններով։ Միևնույն ժամանակ, փորձագետները նշել են անդրկովկասյան ուղղությամբ ամերիկյան դիվանագիտության նկատելի ակտիվացում, տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմավարության նոր շրջադարձի ֆիքսված տարրեր, որոնց իմաստը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի և, անուղղակի, Թուրքիայի անմիջական մասնակցությամբ ստեղծված տարածաշրջանային անվտանգության ձևաչափի մերժումն է։

Առեղծվածն այն է, թե ինչպե՞ս և ի՞նչ դիվանագիտական կամ այլ մեխանիզմներով են ամերիկացիները մտադիր շրջել իրավիճակը։ Վաշինգտոնը փորձում է Ղարաբաղյան կարգավորման հարցում վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Երբ Ռիկերը նշանակվեց Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նրան անվանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ։ Ի դեպ, Ռիկերի՝ Երևան կատարած վերջին այցի ժամանակ նրա հետ հանդիպել և բանակցել են հենց այդ դիվանագիտական կարգավիճակով, մինչդեռ Բաքվում և Թբիլիսիում նրան հատուկ ներկայացուցիչ են անվանում։ Մոսկվան կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահների «եռյակը» չեղարկվել է, քանի որ «ԱՄՆ-ը և Ֆրանսիան հայտարարել են, որ չեն շփվելու ռուսների հետ այդ ձևաչափով»։ Ինչ վերաբերում է Բաքվին, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը «դե ֆակտո կարող է անվավեր համարվել», սակայն «դե յուրե այն ուժի մեջ է»։

Այնուամենայնիվ, այդ դեպքում ի՞նչն է խանգարում Մոսկվային և Բաքվին հայտարարել այդ ձևաչափից օրինական դուրս գալու մասին։ Սկսել են ի հայտ գալ նրբերանգներ և հիմնարար հատկություններ։ ԵՄ միջնորդությամբ Բրյուսելում Փաշինյանի հետ Ալիևի հանդիպումից հետո Լավրովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Ռուսաստանը հանդիպմանը հաջորդած ԵՄ կոմյունիկեում ոչ մի տեղ չի հիշատակվել»։ Դա հուշում է, որ Արևմուտքը հնարավոր է համարում Մինսկի խմբի գործունեությունը վերսկսել առանց Մոսկվայի մասնակցության։ Սա՝ առաջին հերթին։ Երկրորդ նրբերանգի իմաստն ավելի խորն է ու շատ ավելի լայն։ Քչերն են ուշադրություն դարձնում այն փաստին, որ Արևմուտքն Անդրկովկասում իր քաղաքականության մեջ որպես ուղղություններ առանձին չի վերցնում Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։ Ռիկերը, ինչպես և նրա ֆրանսիացի գործընկերը, վերահսկում է տարածաշրջանի ընդհանուր խնդիրները, այդ թվում՝ նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այսինքն, նրանք Անդրկովկասը դիտարկում են մեկ աշխարհաքաղաքական ամբողջության համատեքստում։

Դա արդեն տեղի է ունեցել տարածաշրջանի պատմության մեջ, երբ նրա խնդիրները քննարկվեցին 1919 թվականի օգոստոսին Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Այն ժամանակ Չորսի խորհրդի որոշմամբ Անդրկովկաս ուղարկվեց ամերիկյան ռազմական առաքելություն՝ ԱՄՆ բանակի գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ։ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հանձնարարությամբ նա պետք է «հետազոտեր և զեկուցեր քաղաքական, ռազմական, աշխարհագրական, վարչական, տնտեսական իրավիճակի և այլ պայմանների մասին այն տարածքներում, որոնք կարող են հետաքրքրել Ամերիկային»՝ մանդատային կառավարում իրականացնելու հնարավորության համատեքստում։ Վաշինգտոնի շահերի շրջանակը լայն էր և ներառում էր ոչ միայն Կովկասը, այլ նաև Իրանն ու Թուրքիան։ ԱՄՆ Պետդեպարտամենտին տված Հարբորդի զեկույցում նշվում էր, որ «տարածաշրջանի երկրները ծանրաբեռնված են հակամարտություններով, լավագույն վիճակում չեն և կարող են գոյատևել միայն մեկ մանդատի ներքո միավորվելու դեպքում»։

Միևնույն ժամանակ, ըստ Հարբորդի, առաջարկվող կովկասյան համադաշնության ստեղծումն ու պահպանումը «հնարավոր է միայն տարածաշրջան սահմանափակ ռազմական կոնտինգենտի ներմուծմամբ», որն էլ առաջարկվել էր քննարկել Փարիզի կոնֆերանսում։ Անշուշտ, պատմական զուգահեռները միշտ կամայական են, բայց տարածաշրջանի ներկա իրավիճակը զարմանալիորեն նման է նրան, որը զարգացավ 1920-ականների սկզբին։ Հետո ՌԽՍՀ-ն անջատվեց այնպիսի միջազգային ինստիտուտից, ինչպիսին Փարիզի կոնֆերանսն էր։ Հիմա ուզում են Ռուսաստանին անջատել ԵԱՀԿ-ից։ Այն ժամանակ տարածաշրջանում ակտիվություն ցուցաբերեցին Իրանն ու քեմալական Թուրքիան։ Հիմա էլ Թեհրանն ու Անկարան են շատ ակտիվ տարածաշրջանում։ Այն ժամանակ, ինչպես և հիմա, Հայաստանն է գտնվում ամենադժվար վիճակում։

Հարբորդը Վաշինգտոնին առաջարկել էր Հայաստանի համար մանդատ ստանալ, քանի որ, նրա կարծիքով, «Հայկական հարցը չի կարող լուծվել... առանց Թուրքիայի հետ խնդիրները լուծելու»։ Վիլսոնն աջակցեց այդ նախագծին, սակայն այն մերժվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Իսկ հիմա ի՞նչ են պլանավորում ամերիկացիները, արդյո՞ք Ռիկերը կդառնա ժամանակակից Հարբորդ։ Ոչինչ չի կարելի բացառել։ Ռիկերն ասել է, որ նախապատրաստում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այցը տարածաշրջան։ Այդ կապակցությամբ ամերիկյան հրապարակումներում տեղեկություններ կան, որ Պետդեպարտամենտը հատկապես ԱՄՆ-ում հայկական սփյուռքի շահերի համատեքստում ուշադիր ուսումնասիրում է պատմական դոսյեները, այդ թվում՝ Հարբորդի զեկույցը։ Բայց արդյո՞ք 20-րդ դարասկզբի շրջադարձերն այսօր անդրադառնալու են անդրկովկասյան ժողովուրդների ճակատագրերում։

Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ առաջարկների փաթեթ կբերի Բլինկենը տարածաշրջան, և ինչ միջազգային մեխանիզմ է մտադիր այս անգամ գործարկել Վաշինգտոնը ներքաղաքական, միջազգային և տարածաշրջանային գործոնների զարգացման համատեքստում։ Հետկոնֆլիկտային տարածաշրջանում ձևավորվել է միջնորդության երկու ձևաչափ՝ մոսկովյան և բրյուսել յան։ Վաշինգտոնը դրանցից ոչ մեկում ներառված չէ։ Բայց ակնհայտ է, որ անդրկովկասյան շախմատի տախտակում սկսվել է հսկայական աշխարհաքաղաքական խաղադրույքներով ձգձգվող անկանխատեսելի խաղ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն Մանվելյան