Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն. դա սկզբունքային քաղաքականություն է. ԻՀՊԿ փոխհրամանատար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ համատեղ հյուսիսային սահմաններում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից անցկացված վերջին զորավարժություններին՝ ԻՀՊԿ-ի ղեկավարի տեղակալն ասել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն, քանի որ դա սկզբունքային քաղաքականություն է:
«Երկրների միջև սահմանային վեճը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհագրության փոփոխության. սա կարևոր խնդիր է, և մենք դա պնդում ենք», - ասել է նա։