Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերը․ Պուտին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական գործընկերը։ Այս մասին Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 30 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է նաեւ հանրապետության տնտեսության առաջատար ներդրողներից մեկը, դա ներդրումների մոտ 40 տոկոսն է։
Պուտինը նաեւ հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմել է 67 տոկոս։ ՌԴ նախագահը սա անվանել է լուրջ եւ դրական ցուցանիշ։ Նրա խոսքով, այնուամենայնիվ, միշտ կան հարցեր, որոնք պետք է քննարկել, եւ ինքը ուրախ է հանդիպման հնարավորության համար։
Պուտինը նշել է, որ ինքը եւ Հայաստանի վարչապետը միշտ քննարկելու հարցեր ունեն։