Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրավապաշտպանն ահազանգում է՝ քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանի նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեռ օրեր առաջ «Փաստը» գրել էր, որ, մեր տեղեկությունների համաձայն, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել պարեկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք ձեռնաշղթայել և բերման են ենթարկել հենաշարժողական համակարգի լրջագույն խնդիրներ ունեցող և անհապաղ վիրահատության նախապատրաստվող քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանին, որն իր տան դիմաց՝ կնոջ և անչափահաս երեխայի ներկայությամբ, իբրև թե ծեծի է ենթարկել չորս-հինգ ոստիկանի՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ: Նշել էինք, որ, մեր տեղեկություններով, ձեռնաշղթայված քաղաքացին ոստիկանության Արաբկիրի բաժնում արժանացել էր չափազանց «ջերմ» վերաբերմունքի և ստացել լուրջ մարմնական վնասվածքներ:

Այսօր Մեդիա կենտրոնում թեմայի առնչությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Բանախոսը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էր. քանդակագործի փաստաբաններն, ավաղ, ներկա գտնվել չկարողացան:

Արթուր Սաքունցը ներկայացրեց Էդուարդ Վանեսքեհյանի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները՝ սկսելով ամենասկզբից: «Նոյեմբերի 19-ի գիշերը Էդ. Վանեսքեհյանը կնոջ հետ մոտեցել է իրենց տան բակին՝ մեքենան կայանելու: Այստեղ նշեմ, որ Վանեսքեհյանն այդ օրը հանդիպել է ընկերոջը, մի փոքր գինովցած է եղել, այդ վիճակում ղեկին չի նստել, խնդրել է կինը վարի մեքենան: Իրենց տան մոտ հավաքված է լինում մարդկանց խումբ, նաև ոստիկանության աշխատակիցներ. հարևան տներից մեկում աղմուկ-աղաղակի հետ կապված մարդիկ դժգոհություն են ունենում: Իրենց մեքենայի կայանման տարածքը զբաղված է լինում, ազդանշաններ են տալիս, լուսարձակները միացնում, որպեսզի մեքենայի տեղն ազատեն: Մեկը մոտենում է, սկսում են խոսել, ոստիկաններ են մոտենում, որ հանդարտեցնեն, միջադեպ տեղի չունենա: Հանդարտեցնում են և հեռանում: Երկրորդ անգամ են մոտենում ոստիկանները, լիովին այլ խոսակցություն է տեղի ունենում: Նախ փորձում են այլ տոնով խոսել, հրմշտում են կնոջը: Ի դեպ, ոստիկանների վրա ամրացված տեսախցիկներում դա ամրագրվում է, բայց զարմանալիորեն երկու հոգու մոտ վերծանված տեսաձայնագրություններից մեկը 15 րոպե է, մյուսը՝ 16: Սա զարմանալի է, քանի որ տեսաձայնագրությունը պետք է ամբողջական լինի»,-նշում է Սաքունցը:

Շարունակում է՝ ոստիկաններից մեկը հրում է քանդակագործի կնոջը, նա վնասվածքներ է ստանում: «Այդ ժամանակ Էդ. Վանեսքեհյանը, բնականաբար, արձագանքում է, թե այս ինչ եք անում, հայհոյում է ոստիկանության աշխատակիցներին: Սա կա վերծանված արձանագրության մեջ: Ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցնում Վանեսքեհյանին և տեղափոխում ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ, ձեռնաշղթաները ձեռքին, վերարկուն գցում են գլխին, և սկսվում են բռնությունները: Սկսվում է ծեծ ու ջարդ»,-նշում է իրավապաշտպանը: Ընդգծում է՝ բոլոր վնասվածքներն արձանագրված են բժշկական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի մեջ: Օրինակ՝ Վանեսքեհյանի երկու ականջաթաղանթները պատռվել են ոստիկանության գործողության ընթացքում:

Այնուհետև նոյեմբերի 19-ին անձի վերաբերյալ ձերբակալման երկու որոշում է կայացվում: Սաքունցի խոսքով, իբր Վանեսքեհյանը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է գործադրել: «Քննիչի որոշմամբ՝ ոստիկանության հինգ աշխատակից տուժող է ճանաչվել: Վանեսքեհյանի վնասվածքների հետ կապված անմիջապես քրեական գործ չեն հարուցում, կինը հաղորդում է ներկայացնում, քննիչը չի ընդունում: Նոյեմբերի 20-ին Վանեսքեհյանին տեղափոխում են ՁՊՎ, այնուհետև առողջական վիճակը վատանում է, տեղափոխում են Արաբկիր ԲԿ՝ փաստաբանի պահանջով: Հիվանդանոցում բժիշկն ասում է, որ նա պետք է ստացիոնար բուժում ստանա, քննիչը հակադարձում է, թե տեղափոխեք ՁՊՎ, այնտեղ բժիշկ կա: Ի դեպ, երբ քննիչն ասում է, թե քաղաքացուն տեղափոխեք ՁՊՎ, փաստաբանը զանգահարում է ՄԻՊ թեժ գիծ, և միայն ՄԻՊ-ի միջամտությամբ Վանեսքեհյանին թույլ են տալիս մնալ հիվանդանոցում, այնուհետև Արաբկիր ԲԿ-ից տեղափոխում են Մխիթար Հերացու հիվանդանոց»,-ասում է նա:

Ըստ Սաքունցի, բավականին անփույթ են կազմված փաստաթղթերը, քննիչի կողմից որևէ տեղ չի նշվում, որ Վանեսքեհյանը Ֆրանսիայի քաղաքացի է, չէ՞ որ դա նշանակում է՝ անձին ձերբակալելուց հետո 24-ժամվա ընթացքում դեսպանատանը պետք է հայտնեին, որ իրենց քաղաքացին ձերբակալված է: «Տուժող են ճանաչվում ոստիկանները, դատաբժշկական փորձաքննություն է նշանակվում նրանց նկատմամբ, նաև Վանեսքեհյանի նկատմամբ, բայց մինչ օրս եզրակացությունը չկա: Քրեական գործը պետք է անհապաղ հարուցվի վնասվածքների մասով՝ անկախ նրանից՝ բողոք կա, թե ոչ: Ոստիկանների ցուցմունքների մեջ, Վանեսքեհյանի վնասվածքների մասով, հակասություն կա: Ոմանք ասում են, որ Վանեսքեհյանն ինքն է վնասվածքներ ստացել՝ բաժին տեղափոխվելու ճանապարհին գլուխն այս ու այն կողմ խփելով, իսկ ոստիկաններից մեկն էլ ասում է՝ չեմ տեսել, որ վնասվածքներ է ունեցել ոստիկանության բաժին մուտք գործելուց առաջ»,-նշում է իրավապաշտպանը: Հիշեցնում է՝ Մարտի 1-ի գործերով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան բանաձևը հստակ ասում է՝ միայն ոստիկանության ցուցմունքներով անձի նկատմամբ քրեական մեղադրանքն անհիմն է:

Դեկտեմբերի 5-ին Էդ. Վանեսքեհյանը դուրս է գրվում հիվանդանոցից, նույն երեկոյան տեղափոխում են Արաբկիրի բաժին: Դատարանը որպես խափանման միջոց կիրառում է կալանքը: Այն բողոքարկվելու է փաստաբանների կողմից: «Ոստիկանության հինգ աշխատակից՝ երկու պարեկ և Քրեական հետախուզության ոստիկանության աշխատակիցներ, պարեկները ներկա են եղել այդ ապօրինությանը, իսկ բռնությունները գործադրել են Քրեական հետախուզության աշխատակիցները. քննիչը, դատախազը, դատավորը և հիմա արդեն ՔԿՀ-ն ուղղված են Էդ. Վանեսքեհյանին մեղավոր ճանաչելուն և ճնշելուն: Իսկ Էդ. Վանեսքեհյանը չի դիմադրել, բռնություն չի կիրառել ոստիկանների նկատմամբ: Բռնություն են կիրառել իր կնոջ նկատմամբ, նա, այո, հայհոյել է, բայց դրա համար վարչական պատասխանատվություն է կիրառվում: Հիմա պահանջը հետևյալն է՝ գլխավոր դատախազը պետք է անհապաղ հանձնարարի, և դադարեցվեն քննիչի լիազորությունները, քրեական հետապնդում սկսվի հանցագործության կոծկման հիմքով, ոստիկանների գործառույթները պետք է կասեցվեն և այլն: Բոլորի հանդեպ քրգործեր պետք է հարուցվեն: Այս պահին մյուս կարևոր հարցը Էդ. Վանեսքեհյանի խափանման միջոցի փոփոխության հարցն է, նա չպետք է գտնվի կալանքի տակ»,-եզրափակում է Արթուր Սաքունցը:

Լուսինե Առաքելյան

Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունում