Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Առանց Սերգեյի տունը դատարկ է, միայն իր անկյունն է հույս տալիս, որ նա տանն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Սերգեյն էությամբ կենսուրախ էր, աշխույժ: Անսահման շատ էր սիրում սպորտը: Հաճախել է լողի, կարատեի, ըմբշամարտի: Բազմաթիվ մրցումների է մասնակցել, մեր տանն իր անկյունը կա, որտեղ նաև Սերգեյիս մեդալներն ու գավաթներ են»,-ասում է տիկին Հերմինեն՝ Սերգեյի մայրիկը: 5000, գուցե և ավելի տղաների տներում այսօր նման անկյուններ կան, որտեղ մեկտեղվում են նրանցից մնացած շոշափելի հուշերը: Սերգեյը նաև Հայաստանն է ներկայացրել տարբեր մրցումներում, այդ պատճառով բանակ է զորակոչվել 22 տարեկանում: «Ոտքի վնասվածք ուներ, բայց ո՛չ ինքը, ո՛չ մենք դա հաշվի չառանք, թող գնա ու ծառայի մեր հայրենիքի համար՝ մտածեցինք բոլորս»,- հավելում է զրուցակիցս:

Դպրոցում սովորելու տարիներին Սերգեյի մասին մշտապես գովասանքի խոսքեր են հնչել: «Լավ է սովորել, սիրում էր «Պատմությունը», «Գրականությունը»: Հայոց պատմությունը նրան շատ էր հետաքրքրում, մշտապես կարդում էր, ուսումնասիրում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Օլիմպիական հերթափոխի մարզադպրոց, ավարտել որպես մանկավարժ-մարզիչ, դիպլոմը ստացել էր, կարող էր աշխատել որպես ֆիզկուլտուրայի մարզիչ: Սերգեյի բոլոր երազանքները սպորտի շուրջ էին պտտվում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Հերմինեն, հետո հավելում՝ «մեր բոլոր տղաներն էին լավը, կարծես ընտրված լինեին»:

Սերգեյը բանակ է զորակոչվել իր ծննդյան օրը՝ 2020 թ. հունվարի 18-ին: «Ներկա էինք վիճակահանությանը, որպես ծառայության վայր «ընտրեց» Արցախը: Ասաց՝ մամա ջա՛ն, կգնամ, երկու տարի կծառայեմ, ծննդյանս օրն էլ հետ կգամ, կհավաքվենք բոլորով, մի լավ կնշենք: Բայց նպատակները չիրականացան»: Ծառայությունից Սերգեյը շատ գոհ է եղել: «Փետրվարին գնացինք իր մոտ, երդմնակալության արարողությանը ներկա եղանք: Իմ աչքով ամեն ինչ տեսա: Ինքը շնորհքով էր, խելացի, կոփված սպորտսմեն էր: Իմ միակ մտածմունքը, որպես մայր, իր ծառայության պայմաններն էին: Ինքն ամեն ինչից գոհ էր»: Սերգեյը 42 օր պատերազմել է թշնամու դեմ: «Ոչ մի օր որևէ բան պատերազմից չէր պատմում: Ինքը սերժանտ էր, ասում էր՝ մա՛մ, ապահով տեղում ենք, տղաներին մի տեղից մյուսն ենք տեղափոխում: Իսկ ես հավատում էի իր ասածին: Հեռուստացույցով տեսնում էի լուրերը, պատմում էին, թե ինչ է կատարվում, զոհված տղաների անուններն էին հրապարակում, լալիս էի, բայց հավատում էի, որ ինքն ապահով տեղում է, զինվորների կողքին է, սերժանտ է: Անընդհատ հարցնում էր՝ մա՛մ, հրադադարից ի՞նչ կա, այդ հարցն էր շատ տալիս: Իր հետ նոյեմբերի 4-ին եմ վերջին անգամ խոսել, նույն հարցը տվեց՝ հրադադարից ի՞նչ նորություն կա, հետո արդեն՝ ո՞նց եք, ի՞նչ կա չկա, տան անդամներից, ընկերներից հարցրեց, ասաց՝ լավ եղեք: Նոյեմբերի 6-ին զանգահարել էր, տանը չէի եղել, ամուսնուս հետ էր խոսել»,-պատերազմական օրերն է վերհիշում տիկին Հերմինեն:

Մայրիկն ասում է՝ նոյեմբերի 4-ին իրենց Շուշի են տարել: Մինչ այդ տարբեր տեղերում է եղել Սերգեյը՝ Մարտունի, Կուբաթլու և այլուր, վերջում, մայրիկի խոսքերով, «արդեն դավաճանված ու հանձնված Շուշիի հողում, որտեղ երեխաները չգիտես, թե ինչի մեջ հայտնվեցին: Ամեն հնարավորն ու անհնարն արել են, որ մեր հայրենիքը պաշտպանեն, բայց ապարդյուն: Ափսոս մեր երեխաների ջանքն ու նվիրվածությունը, որ վերջը սա պիտի լիներ»: Սերգեյը զոհվել է նոյեմբերի 7-ին՝ ԱԹՍ-ի հարվածից: «Բեկորը դիպել է վզի մոտ առկա անոթին, մահը միանգամից է վրա հասել»,- որդու մահվան մանրամասներն է ասում մայրիկը, իսկ հետո հավելում.

«Աստծուն փառք եմ տալիս, որ միանգամից է եղել, հավատացեք, դա էլ եմ փառք տալիս, որ գոնե երեխաս չի տանջվել: Որպես մայր, փառք եմ տալիս, որ գոնե երեխաս բան չի զգացել»: Ու այս խոսքերից հետո դադարում ես հավատալ այն իրականությանը, որում ապրում ես: Մայրը փառք է տալիս, որ որդու մահը վայրկենական է եղել ու չի տանջվել, մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, թե սա ինչ է նշանակում: Սերգեյը երկար «ճանապարհ է անցել» մինչև տուն՝ Գյումրի հասնելը, որտեղ էլ պապենական գերեզմանատանը հանգչում է հավերժ 22-ամյա տղայի մարմինը: Մայրիկն ամեն օր, երկու օրը մեկ գնում է տղայի մոտ, Եռաբլուրը հեռու էր, ցանկացավ, որ իրեն մոտ լինի որդին:

«Իսկ գիտե՞ք, թե ինչ դժվարությամբ «գտանք» տղայիս: Նոյեմբերի 10-ին ամուսինս մեր բարեկամների հետ գնաց Ղարաբաղ: Մենք չգիտեինք, որ Սերգեյը զոհվել է, մեզ ասացին, որ վիրավոր է, բեկորը կպել է ուսին: Մինչև նոյեմբերի 19-ն ամուսինս Ղարաբաղում էր: Արդեն հանձնված Շուշիի մոտակայքում է եղել, որտեղից դուրս են բերել զոհվածներին, վիրավորներին: Զոհվածների մեջ հայրիկը Սերգեյին չի գտնում: Մտածում էինք՝ վիրավոր է, գուցե՝ գերի, գուցե անտառում է պատսպարվել: Ամուսինս նոյեմբերի 19-ին եկավ տուն: Մինչև ապրիլի 21-ը սպասել ենք, տղայիցս՝ ոչ մի լուր: Հետո ենք արդեն իմանում, որ նրան ուրիշ ճանապարհով տեղափոխել են Վանաձոր, լեզուս էլ չի պտտվում ասել, թե ուր: Տեղ չի եղել, որ Սերգեյին չփնտրենք: Այդ օրերին բոլոր անհետ կորածների ծնողները կապի մեջ էին: Ամուսնուս մոտ Սերգեյիս նկարն էր, ծնողներից մեկը տեսել էր, տպավորվել էր: Նա էր ամուսնուս ասել՝ գնա Երևան, ոնց որ թե քո տղայի նկարն այնտեղ տեսել եմ: Ամուսինս, ինձանից գաղտնի, գնացել էր Երևան, ճանաչել տղայիս, Վանաձորից տեղափոխել էին Երևան: Ես այդ հինգ ամսվա ընթացքում խելագարվում էի, բնական է, չէ՞, հինգ ամիս նստես, երեխայիդ սպասես ու լուր չունենաս: Հինգ ամիս պահել էին սառնարանի մեջ: Ապրիլի 21-ին Սերգեյս մեզ հասավ, բայց ես իրեն այդպես էլ չտեսա»:

1998 թ.-ի հունվարի 18-ին ծնված Սերգեյը տան ավագն է, ուղիղ մեկ տարի անց նույն օրը ծնվել է Սերգեյի քույրիկը: «Աղջիկս երկու երեխա ունի, երկու տղա թոռնիկ ունեմ: Օրերս է երկրորդ թոռնիկս ծնվել: Իրենցով եմ ապրում: Մեծ թոռնիկիս տղայիս եմ նմանեցնում: Մեր կյանքի իմաստն են: Առանց Սերգեյի անտանելի բարդ է, տունը՝ դատարկ: Միայն իր անկյունն է ինձ հույս տալիս, որ նա տանն է»: Սրտի ամենահեռու անկյունում տիկին Հերմինեն մի ցավ էլ ունի: Իր խոսքով, այդ օրերին Սերգեյը Շուշիում ընկերներից մեկին է հանդիպել, նաև նրա համար մնացել այնտեղ: «Երեք ընկերով շատ մտերիմ են եղել, նրանցից երկուսը փրկվել են: Տղաներից մեկը եկավ մեր տուն, հարցեր էի տալիս, թե ոնց եղավ, ինչ ես տեսել, շատ բան չասաց՝ քարե կարկուտ էր թափվում երկնքից, տիկի՛ն Հերմինե, էլ ոչինչ չեմ հիշում: Մյուս ընկերը, նաև որի համար Շուշիից չի հեռացել, կյանքն է փրկել, այդպես էլ մեր տուն չի եկել: Գուցե չի կարողանում, գուցե բարդ է իր համար, բայց ես սպասում էի իր այցին: Եթե բոլորս միայն մեր ցավի մասին մտածեինք, եթե չխոսեինք, չպատմեինք, չենք կարողանա ոտքի կանգնել»:

Հ. Գ. Սերգեյ Զաքյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ