Ուժեղացնել վերահսկողությունը «հայկական զինված կազմավորումների նկատմամբ»․ Ադրբեջանի ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 10-ին Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում քննարկվել է օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման տարածքներում։ Փոխանցում է «Ազատություն»-ը։
«Համապատասխան հանձնարարականներ են տրվել ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման տարածքներում հայկական ապօրինի զինված խմբավորումների գործունեության մշտադիտարկումն ու վերահսկողությունն առավել ուժեղացնելու ուղղությամբ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ -ի հաղորդագրությունում։
Հաղորդվում է նաև, որ նախարար Հասանովը «բարձր է գնահատել» անցնող տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումները Հայաստանի դեմ, ինչպես նաև հայտարարել է, որ «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները «նպաստում են տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը»։