Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հեռուն գնացող սադրանքների նոր տակտիկան. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի հետ սահմանին ռազմական սադրանքներ իրականացնելուն զուգահեռ Ադրբեջանը նոր տակտիկա է ընտրել։ Հրապարակ են նետվել իբր քաղաքացիական անձինք «բնապահպանների» ու «լրագրողների» տեսքով, որոնք իբր հետաքրքրված են Արցախի հանքերի բնապահպանական խնդիրներով։ Ու այդ, այսպես կոչված, «բնապահպաններին» նույնիսկ հաջողվեց մի քանի անգամ, այդ թվում՝ երեկ, կարճ ժամանակամիջոցով փակել Լաչինի միջանցքը՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ու բանակցությունների մեջ մտնել խաղաղապահների հետ, որպեսզի Արցախում կարողանան մոնիթորինգ իրականացնել։

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը Արցախի հանքերը թիրախավորել, կարծում ենք՝ պետք է, որ հասկանալի լինի։ Պատերազմից հետո ահռելի տարածքներ ու ռեսուրսներ անցան Ադրբեջանի տիրապետության տակ, այդ թվում և Արցախում շահագործման թույլտվություն ունեցող 15 հանքավայրերից 13-ը, որոնք մեծ եկամուտներ էին ապահովում Արցախի բյուջեի համար։ Իսկ հիմա Արցախի հանքարդյունաբերությունը կախված է արդեն երկու հանքավայրերի՝ Դրմբոնի ու Կաշենի հանքերի շահագործումից, իսկ Արցախի պետբյուջե մուտքագրված եկամուտների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն հանքարդյունաբերության ոլորտից հավաքագրված գումարները։ Ուշագրավ է, որ Արցախի Հանրապետության ՊԵԿ-ի 2021 թ. տվյալներով՝ Դրմբոնի պղինձ-ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը շահագործող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն առաջին 300 խոշոր հարկ վճարողներ ցուցակում առաջինն է։

Ընդ որում, այդ ընկերության՝ պետբյուջե վճարած հարկերը 4-5 անգամ գերազանցում են 2-րդ տեղում գտնվող ընկերության վճարած հարկերը։ Փաստացի փորձելով հասնել Արցախում հանքերի շահագործումը խաթարելուն՝ Ադրբեջանը նպատակ ունի ոչ միայն մուտք ունենալ Արցախ, այլև ֆինանսապես և տնտեսապես ճնշել հայկական երկրորդ հանրապետությանը։ Բաքուն այդպիսի քայլերով ձգտում է լեգիտմացնել իր մուտքը Արցախի վերահսկողության տակ մնացած տարածք ու դա անում է իբր քաղաքացիական անձանց միջոցով։ Եվ եթե Ադրբեջանը մի անգամ հնարավորություն ստացավ սողոսկել դեպի Արցախի տարածք, ապա քիչ-քիչ կներխուժի ու կհաստատվի Արցախի վերահսկողության տակ մնացած գոտում։ Ինչոր պահի ի հայտ կգան նաև արհեստականորեն ստեղծված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներ, ու այդպես Բաքուն կսկսի աստիճանաբար շրջափակման մեջ վերցնել ու ներսից խեղդել Արցախի պետականությունը։

Բացառված չէ նաև, որ այս ամենի հետ մեկտեղ Լաչինի միջանցքի փակման փորձերը կրկնվեն, չէ՞ որ Ադրբեջանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» է պահանջում, որտեղ, իր կարծիքով, պետք է գործեն հաղորդակցության այնպիսի պայմաններ, ինչպիսին Լաչինի միջանցքում են։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ ներկա պայմաններում բնապահպանների հետ միասին փորձում են բանակցությունների մեջ խցկվել նաև ադրբեջանցի լրագրողները ու խաղաղապահներին հունից հանել։ Որոշ ժամանակ անց էլ խաղաղապահների հսկողության գոտում կարող են հայտնվել, օրինակ՝ ադրբեջանցի շինարարները։ Թերևս դրա համար անհրաժեշտ հիմքեր ևս ստեղծվում են։ Դրա համար էլ պաշտոնական Բաքվից հայտարարություններ են հնչում, որ մինչև 2025-ը մտադիր են վերակառուցել և ավարտին հասցնել դեպի Ստեփանակերտ գնացող գազամուղը: Որոշ ժամանակ անցել էլ Արցախում կհայտնվեն ադրբեջանցիներ, որոնք կցանկանան բնակվել այդ տարածքում և այդպես շարունակ։ Իսկ այս ընթացքում հասցրել ենք համոզվել, որ երբ Բաքուն դիմադրության չի հանդիպում, ապա նրա ախորժակն ավելի է աճում։ Եվ այս առումով ուշագրավ է, որ ադրբեջանցի բնապահպաններին դիմավորեցին տեղի բնակիչները և ռուս խաղաղապահները։

Ու քանի որ ադրբեջանցիները Արցախի տարածք մուտք գործելու ակտիվ փորձեր են կատարում, ապա նրանք կարող են ինչ-որ մի պահի էլ խաղաղապահներից պահանջել, որ իրենց «պաշտպանեն» տեղի բնակիչներից կամ հենց պաշտպանության բանակից: Դա երևի թե լավագույն տարբերակը կլինի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Փաշինյանի իշխանության կողմից որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվում ադրբեջանական սադրանքները կանխելու ուղղությամբ։ Իսկ երբ մեր իշխանավորների առաջ բարձրացվում է այդ հարցը, ապա նրանք անմիջապես պատասխանում են, թե այդ տարածքի համար պատասխանատու են ռուս խաղաղապահները։ Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանությունները Արցախին միայնակ են թողել ադրբեջանական սադրանքներին դեմ հանդիման։ Տպավորություն է, թե Արցախի թեման միայն տեղի բնակիչների ու ռուս խաղաղապահների խնդիրն է։

Ըստ այդմ էլ ադրբեջանցիների տեղեկատվական թիրախում է հայտնվել երկու կարևոր սուբյեկտ։ Առաջինը ռուս խաղաղապահներն են՝ գեներալ Վոլկովի գլխավորությամբ։ Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկի խաղաղապահներին, իսկ գեներալ Վոլկովն ուղղակի ադրբեջանցիների աչքի փուշն է դարձել։ Դրա համար էլ ադրբեջանական տեղեկատվական հարթակները հատուկ զրպարտիչ նյութեր են հրապարակում Վոլկովի մասին։ Անընդհատ նշվում է այն մասին, թե իբր Վոլկովը «սադրանքներ» է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, թե իբր նա հայամետ է և այլն։ Այս համատեքստում պատահական չէ, որ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ իր պաշտոնական բողոքն է հայտնում ռուսական կողմին՝ խաղաղապահ զորամիավորման գործունեության հետ կապված։ Իսկ վերջին բողոքի նոտան էլ հղվեց Մոսկվա Արցախի հանքավայրեր արգելքի պատճառով։ Պարզ է, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ ռուս խաղաղապահները օր առաջ հեռանան կամ մինչև իրենց հեռանալու ժամկետի ավարտը նրանց առաքելությունն ուղղակի դառնա ձևական։ Իսկ դրա համար ադրբեջանական ղեկավարությունը հարմար առիթ է համարում այն հանգամանքը, որ Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում կենտրոնացված է Ուկրաինայի ուղղությամբ։

Ուստի, Բաքուն չի ցանկանում, որ խաղաղապահները մնան մինչև 2025 թվականը, երբ նրանց մանդատի երկարաձգման հարցը կրկին կբարձրացվի, քանի որ 2025 թվականին Ռուսաստանի դիրքերն ավելի ուժեղ կարող են լինել, քան հիմա է։ Չէ՞ որ ապագան մեծ հաշվով անկանխատեսելի է։ Մյուս կողմից էլ Ադրբեջանի գրեթե ամենօրյա թիրախավորման տակ է հայտնվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վերջինս ոչ միայն հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ադրբեջանական կողմի հետ, այլև աշխատանքներ է տանում ադրբեջանցիների տարբեր սադրանքներին արձագանքելու և Արցախի ինքնորոշման իրավունքն իրացնելու, սուբյեկտայնության հարցը բարձրացնելու ուղղությամբ։ Իսկ այս իրողությունը շատ է անհանգստացնում պաշտոնական Բաքվին, դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե Վարդանյանը Մոսկվայից է ուղարկվել որպես «դրածո», և նրա հետ չեն բանակցելու։ Թերևս ադրբեջանական կողմը ֆոբիաներ ունի Վարդանյանի հարցում, քանի որ եթե նրա հետ բանակցի, ստիպված է լինելու ընդունել Արցախի սուբյեկտայնության իրողությունը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ