Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքական վտանգի դեմ աշխարհաքաղաքական վեկտորների զուգակցման հեռանկարները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունենում, իսկ իրավիճակին համապատասխան արձագանքելու համար անհրաժեշտ է վերլուծել այդ փոփոխությունների առաջացրած վերադասավորումներն ու հակադիր շահերի գործոնը։ Ի մասնավորի, պարզ է, որ Թուրքիան այն պետությունը չէ, որը տարիներ առաջ էր։ Ուզենք, թե չուզենք, թուրքական պետության հզորացումն այլևս իրողություն է։ Նույնիսկ Ռուսաստանն է ստիպված Հարավային Կովկասում հաշվի առնել Թուրքիայի գործոնը, իսկ նախկինում այս տարածաշրջանը համարում էր ամբողջովին իր ազդեցության գոտի։ Արդեն իսկ Հարավային Կովկասի զգալի մասում թուրքական ազդեցությունը շատ ուժեղ է՝ առաջին հերթին՝ Ադրբեջանում, ապա նաև Վրաստանում։ Նրանց երազանքն է Հայաստանը ևս գցել թուրքական ազդեցության տակ, և տարածաշրջանի հարցերը վերջնականապես լուծված կլինեն։

Բայց այս հարցում թերևս Թուրքիային խոչընդոտող հանգամանքներ կան, որի մասին վերջերս ակնարկել էր այդ երկրի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը` նշելով, թե Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հայկական սփյուռքը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Մյուս կողմից էլ՝ նկատել էր, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմական հովանավորության ու տնտեսական ուժի վերահսկողության տակ գտնվող և Արևմտյան դաշինքի մի մասը դիրքավորել ցանկացող երկիր է, և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենից շատ հենց ՀՀ-ին կարող է օգուտ բերել։ Ըստ էության, Թուրքիայի նախագահի խոսնակը քողարկված ակնարկ է հնչեցրել այն մասին, որ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Թուրքիան շատ հզորանա, որը, մեծ ձեռքբերումներ ունենալով, կարող է նույնիսկ Արևմուտքին փաստի առաջ կանգնեցնել ու ցանկացած հարցով շանտաժ անել։

Չէ՞ որ այսօր արդեն տեսնում ենք, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Անկարան ինչպես է հատուկ նախապայմաններով խոսում Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ։ Եվ այդպիսի մտավախություններով է պայմանավորված, որ Արևմուտքը աջակցում է քրդերին ընդդեմ Թուրքիայի, իսկ Հայաստանի ուղղությամբ թուրքական քայլերը դիմադրության են արժանանում առաջին հերթին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից։ Պարզ է, որ Հարավային Կովկասում Թուրքիայի ընդարձակումը նոր գլխացավանք կարող է դառնալ Արևմուտքի համար, քանի որ այդ երկիրը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման պայմաններում փորձում է դառնալ դեպի Եվրոպա էներգետիկ հոսքի ապահովման հիմնական ուղին՝ այդ թվում օգտագործելով նաև Միջին Ասիայի էներգակիրների ռեսուրսների մատակարարման ուղիները։ Փաստացի Թուրքիան կարող է տարբեր ուղղություններով թելադրող դառնալ, մանավանդ որ այն հավակնություններ է դրսևորում հունական կղզիների նկատմամբ, իսկ Էրդողանի կողմից Հունաստան ներխուժելու մասին բացահայտ սպառնալիքներ են հնչում։

Ուստի պատահական չէ, որ արևմտյան երկրները՝ մասնավորապես ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ամբողջովին Հունաստանին են պաշտպանում ու սպառազինություններ մատակարարում այդ երկրին։ Եվ պարզ է, որ եթե Թուրքիան հարավկովկասյան ուղղությամբ հաջողության հասավ, ապա իր ամրապնդված դիրքերը հաջորդիվ օգտագործելու է նաև եվրոպական ուղղությամբ արդյունքներ գրանցելու համար։ Հետաքրքրական է, որ Թուրքիայի նախագահի խոսնակը նաև ակնարկում էր, թե իրենք կարող են Երևանին օգնել ազատվել ռուսական կախվածությունից, և Հայաստանը Թուրքիայի միջոցով բաց ծով դուրս կգա։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան կարող է դուրս մղել ՌԴ-ին Հայաստանից, հետևաբար նաև տարածաշրջանից։ Իսկ դրա համար թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ջանք գործադրում է, հատկապես քայլեր են ձեռնարկվում, որ խաղաղապահների մնալու ժամկետը չերկարաձգվի, ու նրանք շուտափույթ հեռանան Արցախից։ Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո կդրվի նաև ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի պահպանման նպատակահարմարության հարցը։

Ստացվում է, որ ինչքան էլ Մոսկվան և Անկարան որոշ համագործակցության կետեր գտնեն, միևնույնն է, նրանց շահերը տարածաշրջանում միմյանց հակադիր են։ Օրինակ՝ եթե Թուրքիան ամբողջովին հաստատվեց Հարավային Կովկասում, ապա ՌԴ-ն ստիպված է լինելու դուրս գալ նաև Սիրիայից ու խնդիրներ է ունենալու արդեն Հյուսիսային Կովկասում և Միջին Ասիայում։Այսինքն՝ ռուսական ազդեցության պահպանումը դեռևս փակում է թուրքական էքսպանսիայի ճանապարհը։ Մյուս կարևոր գործոնը, որը զսպում է Թուրքիային, Իրանն է։ Եվ պատահական չէ, որ Իրանն արդեն մի քանի անգամ խոշոր զորավարժություն է կազմակերպել Ադրբեջանի հետ սահմանին և անընդհատ հայտարարում է, թե թույլ չի տա, որ տարածաշրջանում ընդունված սահմանների փոփոխություն տեղի ունենա։ Թեհրանը կոնկրետ դեմ է թուրքադրբեջանական «Զանգեզուրի միջանցք» նախագծի կյանքի կոչմանը, որի միջոցով պանթուրքական ծրագրերն իրականություն են դառնալու և հետագայում մեծացնելու են նաև Իրանի մասնատման վտանգը։

Դրա համար էլ Թուրքիան ու Ադրբեջանն էլ Իրանի սահմանի մոտ են համատեղ զորավարժություն կազմակերպել, անգամ Արաքս գետի վրայով լողացող կամուրջների տեղակայման տեսքով զորքերի տեղափոխման սցենար խաղարկել։ Փաստացի այս զորավարժությամբ կոնկրետ մեսիջ է ուղարկվում Թեհրանին, որ իրենք հարկ եղած դեպքում կարող են նաև Իրանի տարածք ներխուժել։ Ըստ այդմ, անհնար է հաշվի չառնել պանթուրքական սպառնալիքը Իրանի համար։ Դրա համար էլ այդ երկիրը գործի է դնում նաև իր կրոնական և քարոզչական լծակները իսլամական հեղափոխությունը դեպի Ադրբեջան արտահանելու ուղղությամբ։

Հատկապես ակտիվ աշխատանք է տարվում Նախիջևանի ուղղությամբ, Իրանում նույնիսկ այդ շրջանն ուղղակիորեն իրենց պետությանը միացնելու կոչեր են հնչում։ Իսկ այս հանգամանքն այնքան է անհանգստացրել Բաքվին, որ Նախիջևանում մեծ թափով կադրային փոփոխություններ են իրականացվում, փոքրացվում է և ճնշվում է այդ երկրամասի ինքնավարության աստիճանը։ Կարճ ասած՝ Թուրքիային զսպող բազմաթիվ գործոններ են առկա, մնում է միայն զուգակցել այդ աշխարհաքաղաքական վեկտորները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա Մաթևոսյան