Իսրայելի բանակը Լիբանանի ուղղությամբ կրակ է բացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանի սահմանին իսրայելյան ռազմական մեքենայի ճանապարհին պայթուցիկ սարք է գործարկվել, ինչին ի պատասխան Իսրայելը հրետանային կրակ է բացել հարևան պետության ուղղությամբ:
Այդ մասին РИА Новости գործակալությանն ասել են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից:
Գործակալության զրուցակիցն ասել է, թե այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան:
«Ինքնաշեն պայթուցիկ սարքը գործարկվել է Խար-Դով լեռան մոտ՝ ռազմական մեքենան վնասելու նպատակով: Մեր ուժերը պատասխանել են թիրախային հրետանային կրակով»,- ասել է մամուլի ծառայության աշխատակցուհին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



