Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես նիհարել տան պայմաններում

ԼԱՅՖ
Բոլորս էլ գիտենք, որ գարունը սարերի ետևում չէ և շուտով թեթև շորերի, կարճ կիսաշրջազգեստների և նեղ տաբատների սեզոնն է գալու: Այդ ժամանակ, որպես օրենք, կանայք և աղջիկները ցանկանում են առավել գեղեցիկ երևալ:
 
Սակայն ձմռան տոների արդյունքում առաջացած ավելորդ կիլոգրամները մեծ վտանգ են ներկայացնում յուրաքանչյուրիս համար. կիսաշրջազգեստը այնպես գեղեցիկ չի ընդգծում իրանը ինչպես նախկինում. տոպ վերնաշապիկները կարճացել են, տաբատն էլ արդեն փոքրացել է: Եվ այստեղ հարց է ծագում «ինչպես նիհարել, առանց առողջական խնդիրների»: Այս հարցի միակ պատասխանը սպորտով զբաղվելն է, սակայն մեզանից շատերը չեն կարողնում այցելել ֆիտնես ակումբներ կամ լողավազան և կրկին դիմում են հին ավանդական ձևերին`դիետայով նիհարելուն:
 
Առաջին հերթին, եթե դուք ցանկանում եք ճիշտ նհարել տան պայմաններում, անհրաժեշտ է հետևել սննդակարգին: Շատերը ոգևորվում են և միանգամից անցնում խիստ դիետայի և ստիպում օրգանիզմին կորցնել 10 տոկոս քաշ կարճ ժամանակահատվածում, որը կարող է բերել տարբեր հիվանդությունների: Ճիշտ է նիհարել 1-2 կգ ամսում: Եթե ձեզ հաջողվել է նիհարել մի քանի կիլոգրամ, մի փորձեք ավել նիհարել: Ավելի լավ է մի որոշ ժամանակ փորձեք պահել այդ քաշը:
 
Տան պայմաններում նիհարելու համար լավ է հրաժարվել քաղցրից և խմոր պարունակող ուտեստներից, ինչը շատ ու շատ քաղցրակերների համար շատ դժվար փորձություն է: Մենք բոլորս էլ փորձել ենք չուտել քաղցր որոշ ժամանակ, սակայն չենք դիմացել և կերել այնքան շատ քաղցրավենիք, որքան չէինք ուտի դա մի քանի օրվա ընթացքում: Շաքարավազը փոխարինեք մեղրով, դա և օգտակար է և ավելի համեղ: Թեյը կարելի է խմել ոչ թե թխվածքաբլիթներով, այլև ծիրանի չրով, շոկոլադե կոնֆետի փոխարեն օգտագործեք մարմելադ:
 
Եվ մեկ փոքրիկ հմտություն, եթե դուք ցանկանում եք նիհարել և չեք պատկերացնում ձեր կյանքն առանց քաղցրի կերեք ձեր քաղցրավենիքներն առավոտյան, այլ ոչ թե երեկոյան: Քանի որ դուք օրվա ընթացքում կկարողանաք կորցնել ձեր կողմից ավելացրած կալորիաները: Ճիշտ նիհարելու համար լավ է ուտել շուտ շուտ, բայց քիչ: Թող նախաժաշը և ճաշը լինեն ամենահագեցածը, իսկ ընթրիքը թող լինի ավելի թեթև: Մի օգտագործեք երեկոյան այնպիսի ուտեստներ, որոնք ուշ են մարսվում և որոնք ծանր են ստամոքսի համար: Օրինակի համար տապակած միս, սունկ, թխվածքներ և այլն: Դա կապված է նրա հետ, որ գիշերը նյութափոխանակությունը շատ դանդաղ է կատարվում: Բացի դա, նման ուտելիքից հետո, առավոտյան ձեզ մոտ կարող է գլխացավ առաջանալ, կամ ընդհանրապես չկարողանաք քնել: Ընթրիքին կարելի է ուտել ձուկ, խաշած միս, մի քանի ծովային ուտեստներ և բանջարեղեն: Նրանք կարող են մարսվել 2-3 ժամում, հետևաբար գիշերը օրգանիզմը կարող է հանգստանալ: Ընթրել փորձեք ոչ շատ ուշ, մոտավորապես ժամը 6-7:
Կերեք շատ բանջարեղեն և մրգեր, քանի որ նրանց մեջ շատ վիտամիններ կան: Բայց հիշեք, որ ոչ բոլոր մրգերն են նպաստում նիհարելուն: Օրինակ բանանի մեջ և թզի մեջ շատ շաքար կա: Սակայն մի շտապեք հանել այս մրգերը ձեր ցուցակից: Չնայծ դրան, նրանք շատ օգտակար են, բայց ամեն ինչ չափի մեջ է լավ: Կերեք մեկ բանան օրը, բայց կերեք շատ խնձոր, գազար և նարինջ: Ուտելով միրգ և բանջարեղեն, չի նշանակում, որ պետք է միս չուտել: Մեր սնվելը պետք է առողջարար լինի, քանի որ օրգանիզմը պետք է ստանա անհրաժեշտ վիտամիններ: Փոխարինեք տապակած միսը խաշած մսով: Յուղոտ խոզի միսը փոխարինեք ձկով կամ հավի մսով և այլն:
 
Ամենալավ գաղտնիքը տնային պայմաններում նիհարելու համար ջուրն է: Նախքան ուտելը 30-40 րոպե շուտ խմեք ջուր, լավ է, որ ջուրը լինի տաք: Դա մի փոքր կլցնի ձեր ստամոքսը և դուք ավելի քիչ կուտեք: Եթե չեք կարողանում հրաժարվել հացից ընդհանրապես, այդ դեպքում ավելի լավ է փոխարինեք սպիտակ հացը սև հացով: Թեյը խմեք ոչ թե անմիջապես ուտելուց հետո, այլև 20-30 րոպե հետո: Քանի որ 30 րոպե հետո է օրգանիզմը գիտակցում, որ հագեցած է և թեյի հետ արդեն չեք ցանկանա քաղցր որևէ բան ուտել:
 
Ընդհանրապես լավ է թեյը խմել առանց շաքարավազի, իսկ սև թեյը փոխարինեք կանաչ թեյով: Քանի որ կանաչ թեյը եռացնելուց հետո պահպանում է օգտակար հատկանիշները: Կանաչ թեյը նաև լավացնում է արյան շրջանառությունը, և դուրս է գալիս խոլեստերինը և վտանգավոր աղերը: Սակայն հիշեք, որ կանաչ թեյը վտանգավոր է հղի կանանց համար: Սակայն որքան էլ խոսենք սնվելու մասին նիհարելու ամենալավ տարբերակը համարվում է ֆիզիկական աշխատանքը: Եթե շատերը զլանում են վարժություններ կատարել, ապա պարը կարող է հիանալի ձևով փոխարինել այդ ամենին: 30-60 րոպե պարը կդարձնի ձեզ ավելի թեթև և ճկուն:
Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնել