Արտակարգ ու ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Դեկտեմբերի 11-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Գորիսի ԲԿ-ից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Շինուհայր գյուղ՝ նռնակի պայթյունից վիրավորում ստացած քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հասնելով դեպքի վայր՝ բժիշկները հայտնել են, որ այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալեն Կարապետյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ։
Ոստիկաներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ՝ 57-ամյա Պարգև Ս-ն է։
Ավելին՝ այստեղ