Նավթի գնանկումը Պուտինին կարող է հարկադրել ռազմական անակնկալ մատուցել աշխարհին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան The Washington Times թերթի մեկնաբան Լ. Թոդ Վուդը պնդում է, որ վերջին մի քանի տարիներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի համար կազմակերպել է ռազմական անակնկալներ։ Հեղինակը կարծում է, որ 2016 թվականին հնարավոր են աշխարհաքաղաքական նոր անակնկալներ։
Նա ընդգծել է, որ Պուտինը չափազանց մեծ հնարամտությամբ օգտագործում է միջազգային կոնֆլիկտները ժողովրդին ներքին խնդիրներից հեռու պահելու համար։ Վուդի խոսքերով՝ Պուտինն անկանխատեսելի մարդ է, որը չի վախենում մարտական ուժ կիրառելուց, եթե համարում է, որ դա անհրաժեշտ է և ունակ է հաղթել։
Պուտինը պետք է իմանա, որ ԱՄՆ-ի նոր նախագահը կլինի շատ ավելի ուժեղ, և ջանքեր կգործադրի ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հզորությունը վերածնելու ջանքեր։ Հետևաբար, Ռուսաստանն ունի միայն 12 ամիս, որպեսզի կատարի այն, ինչին ձգտում է երկրի ներսում Կրեմլի իշխանությունների պահպանմանը։ Հեղինակի խոսքերով` վրա են հասել իսկապես վտանգավոր ժամանակներ։



