Բաքուն փորձում է մեղադրել խաղաղապահներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_a
Բաքուն հերթական մեղադրանքներն է հնչեցրել ռուս խաղաղապահների հասցեին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ էկոնոմիկայի, բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությունների, պետական ծառայության եւ AzerGold ՓԲԸ-ի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը հանդիպում է անցկացրել ռուս խաղաղապահների շտաբում, հայտնել է մոնիթորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը։
«Նիստին եւս մեկ անգամ նշվել է, որ ներկայացված ճանապարհային քարտեզի համաձայն, պետք է իրականացվի «Գիզիլբուլագ» ոսկու հանքավայրերի եւ «Դեմիրլի» պղնձամոլիբդենային հանքավայրի ստուգում, պետք է լուծվեն մոնիթորինգի եւ գույքագրման հետ կապված համապատասխան աշխատանքների կազմակերպման հարցերը։ Հերթական անգամ մոնիթորինգային խմբի համար հանքավայրերի ստուգման նպատակով անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել եւ խմբի առեւ դրված խնդիրները չեն իրականացվել»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այսպիսով, Ադրբեջանի սադրիչ պահանջները բավարարված չեն։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այսօր Ադրբեջանը միջազգային հանրության ճնշման ներքո վերականգնել է գազի մատակարարումն Արցախ։