«Թուրքիայում կկառուցվի բնական գազի կենտրոն»․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով սեպտեմբեր ամսին «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցումից հետո Թուրքիայի առաջարկել էր բնական գազի կենտրոն ստեղծել, «Ազգային նախագծի և ռազմավարական զարգացման» խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ տնտեսական ու էներգետիկ ոլորտներին է անդրադարձել, ինչպես նաև որոշ մանրամասներ հայտնել ստեղծվելիք գազային կենտրոնի վերաբերյալ։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Թուքրիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել է գազային կենտրոնի կառուցման Պուտինի առաջարկին։
Ռուսաստանի առաջնորդը մասնավորապես նշել է․ «Թուրքիայի բնական գազի ենթակառուցվածքը կարևոր ներուժ ունի։ Կառուցվելիք բնական գազային կենտրոնում առաջիկա ամիսներին կարող է ստեղծվել էլեկտրոնային հարթակ առևտրի համար։ Եվրոպացի սպառողների համար բնական գազի գինը մեծ հաշվով Թուրքիայում գտնվող կենտրոնում կորոշվի։ Այն, ինչ կատարվում է եվրոպական կենտրոններում, խենթության է նման։ Հիմա էլ իրենց ձեռքով արվածի համար աշխատում են մեզ մեղավոր ցույց տալ»։