Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպե՞ս հանձնել «հաղթաթղթերը»․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատերն են այս օրերին հարց տալիս, թե արդյոք պատահակա՞ն է, որ պատերազմից միայն երկու տարի անց է Ադրբեջանը կազմակերպում Լաչինի միջանցքի փակումը։ Կարծում ենք՝ ոչ, քանի որ Բաքուն այս օրվան հասնելու համար հետևողական ու աստիճանական քայլեր է ձեռնարկել։ Այլապես պատերազմի ավարտից անմիջապես հետո նման քայլերի կարող էր դիմել։ Իսկ ի՞նչ պայմաններ են ստեղծվել դրա համար։ Նախ՝ Ադրբեջանը չի իրագործել նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները, Արցախից նոր տարածքներ է օկուպացրել, գերիներին պահում է որպես սակարկության առարկա և ոչ միայն չի բացում հաղորդակցության ուղիները հայկական կողմի համար, այլև ներխուժել է ՀՀ տարածք և անընդհատ սադրանքներով լարվածություն է ստեղծում սահմաններում՝ փորձելով մշտապես ճնշում գործադրել հայկական կողմի վրա։

Հիմա հասկանանք, թե ինչու և ինչպես է Բաքուն հետևողականորեն խախտում եռակողմ հայտարարության դրույթները, որոնց մասին Փաշինյանը կառավարության նիստում լալահառաչ հայտարարում էր ու հերթով թվարկում։ Նախ՝ ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված դրույթների, կողմերը պետք է մնային իրենց զբաղեցրած դիրքերում, այսինքն՝ փաստաթղթի ստորագրման դրությամբ հայկական զինված ուժերը պետք է մնային բոլոր այն տարածքներում, որոնք այդ պահի դրությամբ դեռևս իրենց վերահսկողության տակ էին գտնվում։ Իսկ Փաշինյանը ԱԺ-ում ընթացող հարցուպատասխանի ժամանակ խոստովանեց, որ ինքն է հրաման տվել, որ զինված ուժերը հետ քաշվեն հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Կովսականի տարածքի մի մասից, որի հանձնման մասին փաստաթղթում որևէ խոսք չկար, իսկ դա էլ փաստացի պայմաններ է ստեղծել, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեն Սյունիքի տարածք։

Մյուս կողմից՝ հարկ է նկատել, որ Փաշինյանն անընդհատ խոստանում էր (հատկապես նախընտրական քարոզարշավի ընթացքում), որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բանակցային գործընթացը վերականգնելու է, սակայն այդպես էլ չկարողացավ այդ խնդիրը լուծել։ Եվ մինչ ինքը խաղաղության դարաշրջանի քարոզ էր տանում, թշնամին կարողացավ օկուպացնել Բերձորը, Աղավնոն ու Սուսը և հայաթափել այդ բնակավայրերը, իսկ Լաչինի միջանցքը տեղափոխել այլ ճանապարհով։ Այս հարցում Բաքուն որևէ լուրջ դիմադրության չհանդիպեց, կարծես թե այդպես էլ պետք է լիներ։ Պարզ է՝ Ադրբեջանի նպատակն այնպիսի պայմաններ ստեղծելն էր, որ Հայաստանն Արցախի հետ կապող միջանցքի շրջանում հայեր չբնակվեն, որպեսզի փակելու համար որևէ խնդիր չառաջանա։

Բայց մյուս կողմից էլ Փաշինյանը իրավական հիմքեր է ստեղծել Ադրբեջանի համար, որ նոր տարածքներ բռնազավթի, ցանկացած պահի փակի Լաչինի միջանցքը կամ նմանատիպ այլ քայլերի գնա։ Հաջորդը: Մեղադրելով նախկիններին՝ իբր թե նրանք են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, համաձայնել են Մադրիդյան սկզբունքներին և այլն, Փաշինյանը Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունեց այն հայտարարության տեքստը, որի համաձայն, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ Այդպիսով նա բոլոր գործիքները տվեց Բաքվին, որ նույնիսկ ոչ ռազմական ճանապարհով՝ այսպես կոչված բնապահպանների օպերացիայի շրջանակներում, կազմակերպի սադրանք Արցախի Հանրապետության նկատմամբ ու պահանջներ ներկայացնի Արցախի հանքերի նկատմամբ։

Ու ադրբեջանական կողմի համար փաստարկ է այն, թե Հայաստանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային աբողջականությունը, փաստացի ճանաչել է նաև այդ պետության իրավասությունն Արցախի տարածքի նկատմամբ, հետևաբար, այսպես կոչված, բնապահպանները կարող են նման պահանջներ ներկայացնել, ուստի և փակել նաև Լաչինի միջանցքը։ Փաստացի, այս հանգամանքը Ադրբեջանին հիմքեր է տվել նույնիսկ առանց զենքի ուժի դիմելու ամեն ինչ անել Արցախը շրջափակման ենթարկելու և դե ֆակտո անկախ պետության ոչնչացմանն ու հայաթափմանը հասնելու համար։ Բայց այս ամենը միայն Արցախով չի սահմանափակվելու, եթե դեռևս մարդիկ կան, որ այդպես են մտածում, ապա չարաչար սխալվում են։ Նույնպիսի երևույթներ են տեղի ունենալու նաև Սյունիքի, ինչու չէ՝ նաև Հայաստանի այլ տարածքների հետ։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, թե իրենք վերադառնալու են Սյունիք, Սևան և Երևան, սակայն դա անելու են առանց տանկերի։

Ըստ այդմ, ադրբեջանական կողմը խոսում է նաև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին, որը, ըստ իրենց պատկերացումների, պետք է տեղի ունենա 1920 թ. ինչ-որ քարտեզով։ Իսկ դրա տակ իրենք հասկանում են, թե Սյունիքը ևս պետք է իրենց պետության կազմում լինի, ու հենց դրա շրջանակներում է, որ Ալիևն անընդհատ խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ուստի բացառված չէ, որ մի օր էլ նման բնապահպաններ հայտնվեն Սյունիքի կամ Գեղարքունիքի տարածքում ու ճանապարհներ փակեն՝ տարբեր պահանջներ ներկայացնելով։ Այնպես որ, վտանգները գոյաբանական են հայ ժողովրդի համար, իսկ կշեռքի նժարին դրված է Հայաստանի ու Արցախի պետականության հարցը։ Բայց մի բան արդեն իսկ հստակ է, որ ՀՀ իշխանությունները բացառապես ամեն ինչ տանուլ են տալիս այն կարգի, որ տպավորություն է առաջանում, թե հատուկ այդ առաքելությամբ են ուղարկվել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱրագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ Քննարկում հանրակրթության ոլորտի հարցերի շուրջ Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար Ավանդների փոխհատուցում․ 2027-ից կընդգրկվեն ևս 2 տարիքային խմբեր Դիաբետով հիվանդներին նոր տեսակի ինսուլին կտրամադրվի․ կառավարությունը փոփոխություն է հաստատելԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՄեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ» Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԵվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների» Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական 13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումՎթարային ջրանջատում Աբովյանում Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի նոյեմբերի 16-ին Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Հայտնաբերվել են գեղեցկության մրցույթի 33-ամյա հաղթողի մարմնի մնացորդները ԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆ Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել