Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայաստանը պետք է որոշի իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը և դադարեցնի երկակի խաղ խաղալը»․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

kremll.info-ն «Փաշինյանը տեղ է հասել. Լաչինի միջանցքը փակված է» վերնագրով հոդվածում գրում է, որ ամբողջ աշխարհում քաղաքականությունն է մշտապես ներգրավված էկոակտիվիստների գործունեության մեջ, և Լաչինի միջանցքի դեպքում ևս այդպես է։ Այս դեպքում կարելի է խոսել նրանց շահերի լոբբինգի մասին, ովքեր ձգտում են տարածաշրջանից դուրս բերել ռուս խաղաղապահներին։ Այդ ֆոնին Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հայտարարություն է արել՝ ասելով, որ ճիշտ ժամանակն է, որ Թուրքիան վերցնի այն, ինչ ուզում է Հայաստանից։ Իսկ իրականում դա կարելի է անել միայն ռուս խաղաղապահներին տարածաշրջանից հեռացնելով և Լաչինի միջանցքը խեղդելով...

«Ադրբեջանն ու Թուրքիան բարձրացնում են խաղադրույքները՝ օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա,- համոզված է «Իզբորսկի ակումբի» մոլդովական մասնաճյուղի գործադիր տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Բուկարսկին,- բացի այդ, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նկատելիորեն սառել են Երևանի մի շարք չմտածված քայլերի և հայտարարությունների արդյունքում»։

Հարց.- Ամբողջ աշխարհում էկոակտիվիստների գործողությունների հետևում ինչ-որ մեկի շահերն են կանգնած։ Բավական է հիշել Greenpeace-ը։ Արդյո՞ք էկոակտիվիզմը միշտ վերաբերում է քաղաքականությանն ու տնտեսությանը և ոչ թե բնապահպանությանը:

- Ոչ միշտ, բայց շատ դեպքերում բնապահպանների ներգրավվածությունը քաղաքական օրակարգում տեսանելի է անգամ անզեն աչքով: Հարց.- Ձեր կարծիքով, ո՞վ է կանգնած այդ էկոակտիվիստների հետևում: -Այս դեպքում էկոակտիվիստները գործում են՝ ելնելով Ադրբեջանի և նրա պետական քաղաքականության շահերից։ «Բնական ռեսուրսների շահագործման դադարեցումը» անհեթեթ պահանջ է. Ցանկացած ռեժիմ, որը վերահսկում է որոշակի տարածք, շահագործում է բնական պաշարները։ Նման պահանջները վտանգավոր նախադեպ են ստեղծում: Վաղը բնապահպանները կարող են պահանջել «բնական ռեսուրսների շահագործման դադարեցում», օրինակ՝ Մերձդնեստրի իշխանություններից:

Հարց.- Ի՞նչ դեր ունի այստեղ Թուրքիան։ Կարո՞ղ են, արդյոք, նրանք օգտվել այն հանգամանքից, որ Ռուսաստանը հիմա զբաղված է։

- Այո, հենց դրանից են ուզում օգտվել Ադրբեջանն ու նրան սատարող Թուրքիան։ Բացի այդ, Երևանի մի շարք հակառուսական քայլերը հետ են պահում Մոսկվային այդ հակամարտության մեջ խորանալուց։ Հարց.- Սադրանքի նպատակը խաղաղապահների դուրս գալու պահանջո՞վ է, թե՞ նպատակը Լաչինի միջանցքն է։ -Նպատակը մեկն է, այն է՝ Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Լաչինի միջանցքի արգելափակումը Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու միջոց է: Հարց.- Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում այդ ամենին։ Կարո՞ղ է նա իրավիճակը վերահսկողության տակ պահել։ -Մոսկվան ունի այլ վայրեր, որտեղ պետք է ջանքեր գործադրի՝ Նովոռոսիա, Կոսովո, աջակցություն իր իրական դաշնակիցներին՝ Բելառուսին և Սերբիային: Հայաստանը պետք է որոշի իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը և դադարեցնի երկակի խաղ խաղալը:«Ադրբեջանը հետևողականորեն վարում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին ինտեգրելու և հայերին իր տարածքից դուրս մղելու իր քաղաքականությունը,- ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը,նոր ճանապարհ կառուցելով՝ Ադրբեջանը միաժամանակ փակել է Լաչինը, որպեսզի խաթարի ԼՂՀ-ի կապը Երևանի հետ։ Ըստ այդմ, ճանապարհները փակած «բնապահպանների» թիկունքում կանգնած է ոչ միայն Բաքուն, այլ նաև Ադրբեջանի տարածքները ընդլայնելու տրամաբանությունը»։

Հարց.- Ու՞մ է այսօր խիստ անշահավետ ռուս խաղաղապահների ներկայությունը։

-Մի կողմից՝ ռուս խաղաղապահների առկայությունը ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ եթե նրանք չլինեին, Ադրբեջանը ավելի կխորանար Հայաստանի տարածք և կթելադրեր իր պայմանները Երևանին։ Սակայն Նիկոլ Փաշինյանը նույնպես ցանկանում է տարածաշրջանից հեռացնել ռուս խաղաղապահներին և նրանց փոխարինել ՆԱՏՕ-ի «խաղաղապահներով»։

Հարց.- Իսկ Լաչինի միջա՞նցքը։ Արդյո՞ք դա ինչ-որ մեկի համար աչքի փուշ է:

-Լաչինի միջանցքը մի թել է, որը ֆիզիկապես կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Ռուսաստանն էր, որ 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանին թույլ չտվեց գրավել Լաչինի միջանցքը և խզել ԼՂ-ի և Հայաստանի միջև կապերը։ Ուստի այդ խնդիրը մնում է արդիական Բաքվի համար։

Հարց.- Ավելի վաղ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսով քննարկել են եռակողմ պայմանավորվածությունները։ Այդ պաշտոնական զեկույցներից տպավորություն կա, որ Բաքվի և Մոսկվայի միջև ամեն ինչ շատ կառուցողական է, իսկ գործնականում այդպե՞ս է, թե՞ Բաքուն ինչ - որ բանի չի տիրապետում։

- Բաքվի կողմից, այո, ամեն ինչ կառուցողական է։ Բաքուն Մոսկվայի միջով է առաջ մղում իր դիրքորոշումը, իսկ Մոսկվան միայն համոզում է: Առայժմ Մոսկվան համոզում է Բաքվին համաձայնել իր խաղաղապահների ներկայությանը տարածաշրջանում, սակայն վաղը Թուրքիայի աջակցությամբ Բաքուն կհակադրվի դրան, և Ռուսաստանը ստիպված կլինի հեռանալ։ Ավելին, դրան է ձգտում նաև Հայաստանը։

Հարց.- Ի՞նչ եք կարծում, դա ինչի՞ կարող է հանգեցնել: Կա՞ լուրջ կոնֆլիկտ։

-Ամեն ինչ գնում է նրան, որ Ռուսաստանը կլքի Լեռնային Ղարաբաղը, որից հետո Հայաստանից դուրս կբերի իր սահմանապահներին և 102-րդ ռազմաբազան, և նման կերպ Հարավային Կովկասը ամբողջությամբ կանցնի ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ՝ ի դեմս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և այդ դաշինքի «խաղաղապահ» կոնտինգենտի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»