Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն դեկտեմբերի 21-27-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը՝ «Վարյագ» հրթիռային հածանավի գլխավորությամբ, Վլադիվոստոկից բաց ծով է դուրս եկել՝ մասնակցելու ռուս-չինական ռազմածովային «Ծովային փոխգործակցություն» զորավարժություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Զորավարժությունների ակտիվ փուլում, որոնք կանցկացվեն դեկտեմբերի 21-ից 27-ը Արևելաչինական ծովի ջրերում, կիրականացվեն համատեղ հրթիռային և հրետանային կրակ օդային թիրախների ուղղությամբ, ինչպես նաև համատեղ հակասուզանավային գործողություններ կմշակվեն՝ զենքի գործնական կիրառմամբ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների գործողությունները պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանը ամրապնդում են ռազմական համագործակցությունը և համատեղ վարժանքներ են անցկացնում։