Հայ-ադրբեջանական սահմանին չմտածված քայլերը կարող էին հանգեցնել տարածաշրջանային պատերազմի. Զաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Հայ-ադրբեջանական սահմանին չմտածված քայլերը կարող էին հանգեցնել տարածաշրջանային պատերազմի։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մամուլի ասուլիսի ընթացքում։
Զասը պատասխանել է այն մեկնաբանությանը, թե ՀԱՊԿ-ը ցանկանում է հեռանալ Հայաստանից։ « Դե իհարկե ոչ։ Այդ մասին են վկայում այն միջոցառումները, որոնք իրականացվել են այս տարի։ Երեք անգամ պետությունների ղեկավարները հավաքվել են, քննարկել իրավիճակը սահմանին։ ՀԱՊԿ առաքելություն է ուղարկվել սահման։ Մշակվել է Հայաստանին օգնության ցուցաբերման որոշման նախագիծ։ Բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են»։ Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ինքն էլ է եղել առաքելության կազմում։
«Պետք է հասկանալ այդպիսի քայլերի հետևանքները։ Դա կարող է բերել ընդհուպ մինչև տարածաշրջանային պատերազմի՝ մի քանի պետությունների մասնակցությամբ»,- ասել է Զասը։