Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՔՊ-ականների կասկածելի գործարքները. ովքեր են նպաստել կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Դարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartners_past_am

Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ իր թիմակիցները մութ և կասկածելի գործարքների մեջ երբեք չեն թաթախվելու՝ հետհեղափոխական Հայաստանում իրողությունները խոսում են լրիվ այլ պատկերի մասին: ՔՊ-ական պաշտոնյաները ոչ միայն հայտնվում են նմանատիպ պիկանտ պատմությունների կիզակետում, այլ մի բան էլ հաջողացնում են դրանցից չոր դուրս գալ:
 
Դիցուք՝ «Ալեքս էնդ հոլդինգ», «Նոյ ինվեստ գրուպ», «Բրենդ Քոմփյութրս» և «Ռենշին» ընկերությունները նստարաններ, փողոցային մոխրամաններ, համակարգիչներ են նվիրել Երևանին, նաև համայնքի ճանապարհներից մեկն են հիմնանորոգել։ Ամիսներ առաջ Երևանին գույք նվիրած չորս ընկերություններից մեկը քաղաքի կենտրոնում բարձրահարկ կառուցելու միանգամից չորս շինթույլտվություն է ստացել։
 
Մոտ երեք տարվա փնտրտուքներից հետո կառավարությանը հաջողվեց վաճառել Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը 5 միլիարդ դրամով: Նախօրեին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովը ներկայացրեց մրցույթի արդյունքները: Պարզվեց՝ հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։ Այս ընկերության սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է, որի հանրայնացրած նկարներում կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Միայն այն հանգամանքը, որ մեկ ընկերություն է հայտ ներկայացրել մրցույթին, արդեն իսկ հարցեր է առաջացնում: Առավել ևս, եթե սեփականատերը հյուրանոցային բիզնեսում որևէ արդյունք չի գրանցել, այլ ալյուրի, թռչնաբուծության, նաև շինանյութերի ներմուծմամբ է զբաղվում։
 
Պետական գույքի վաճառքում կասկածելի ակտիվություն էր դրսևորում կադաստրի նախկին պետ Գարիկ Սարգսյանը: Բանը հասել է նրան, որ վաճառվում են «Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման արդյունքում առաջացած երկշերտ պատուհանները, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող շենքի ապամոնտաժված գույքը, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կաթսայատնից ապամոնտաժված նախկինում օգտագործված սարքավորումները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանն ամրացված «ԼԵՔՍՈՒԶ LX 570»-ը։ Ինչպես տեսնում ենք, Սարգսյանն ակտիվորեն լծվել էր պետական գույքի վաճառքին` առանց նույնիսկ ուսումնասիրելու այդ գույքի պատմական նշանակությունը:
 
Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից: Տիգրան Ավինյանը պաշտոնը ստանձնել է փետրվարի 11-ին։ Հայբիզնեսբանկը պատկանում էր Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը՝ ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին։ Ներկայումս այս բանկում հիմնական սեփականատեր է նշվում օֆշորական գոտում գրանցված «ԷՄ ԷՖ ԷՄ Գլոբալ Ինվեստ» ՍՊԸ-ն։
 
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթղթեր, ըստ որոնց՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրամանով՝ պետական գույք հանդիսացող շինությունը վաճառվել էր 10 անգամ շուկայականից էժան գնով, և այդ մեկ գործարքից ոմանք աշխատել էին շուրջ 2 միլիոն դոլար։ Գործարքի մասին, ըստ Մինասյանի, տեղյակ է եղել նաև Պետական Գույքի կառավարման կոմիտեի այդ ժամանակվա ղեկավար Նարեկ Բաբայանը, ով ասօր պատգամավոր է։ Հիշեցնենք` Բաբայանը Լենա Նազարյանի ամուսինն է։
 
Մամուլում ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց կառավարական առանձնատների վերանորոգման հարցը: Ըստ լուրերի, կառավարական առանձնատների վերանորոգման համար 2 մլն դոլար էին ծախսել և այստեղ առկա էր բացահայտ կոռուպցիոն ռիսկ: Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում էր Արուսյակ Մանավազյանը, ով այսօր արդեն ԱԺ պատգամավոր է։
 
Պաշտոնյաների կասկածելի գործարքները այսքանով չեն սպառվում։ Այդպիսի գործարքների թվին է դասվում նաև վերջիններիս կողմից ստացված նվիրատվությունները։ Դիցուք` վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը որպես նվիրատվություն է հայտարարգրել 800 հազար դրամը: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը 2018-ին ստացել էր 22 միլիոն 250 հազար դրամի նվիրատվություն կամ օգնության կարգով ստացված գույք: Պատգամավոր, իմքայլական Աննա Կարապետյանի՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները՝ բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած, կազմել են 2,400 և 3,500 դոլար:
 
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը համարվում է Փաշինյանի կառավարության ամենավստահելի կադրերից մեկը, գերադասում է իր գումարները պահել արտերկրում։ Այս մասին տեղեկանում ենք` ուսումնասիրելով Թորոսյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված տարեկան հայտարարագիրը։ Ըստ այդմ՝ նախկին նախարարը 2020թ. հունվարին ավստրիական բանկի (Bank Austria)՝ 20,550 Եվրո արժողությամբ պարտատոմս է ձեռք բերել, որի դիմաց տարեվերջին 428 եվրոյի չափով տոկոս է ստացել (եկամուտ)։
 
Ինչպես նկատում ենք՝ ՔՊ-ականների կողմից կատարված կասկածելի գործարքների պակաս չի զգացվում, սակայն, պատկան մարմինները և կոռուպցիայի կանխարգելման կոմիտեն չեն շտապում ուսումնասիրել այս դվագները և դրանց իրավական գնահատական տալ:
«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը