Պուտինը տվել է «Սիբիրի ուժ»-ի միջոցով ռուսական գազի՝ Չինաստան մատակարարման մեկնարկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Չորեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով գործարկել է Իրկուտսկի մարզում գտնվող «Կովիկտա» հանքավայրը և «Սիբիրի ուժը» գազատարի Կովիկտա-Չայանդա հատվածը։
«Սկսե՛ք աշխատանքը»,- ասել է Պուտինը, որից հետո համապատասխան հրամանն ուղարկվել է կառավարման սենյակ։
Արարողությանը ներկա է եղել նաև «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Այդ օբյեկտների գործարկումը կնպաստի Ռուսաստանի Դաշնության արևելյան շրջանների գազամատակարարման զարգացմանը և Չինաստան արտահանման համար արևելյան ճանապարհով ռուսական գազի մատակարարման պարտավորությունների հուսալի կատարմանը: Կ
Կովիկտա-Չայանդա հատվածի երկարությունը 804 կմ է, այն կապում է Կովիկտա դաշտը Յակուտիայում գտնվող Չայանդինսկոյե դաշտի հետ։