Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է ծննդկանի դեմ սպանության փորձի շարժառիթները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետական հիվանդանոցի հիվանդասենյակում տեղի ունեցած ողբերգական դեպքի շարժառիթների վերաբերյալ շրջանառվող վարկածների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է, որ նման տվյալներ քրեական գործով ձեռք չեն բերվել, և խնդրում է զերծ մնալ ուրիշի անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց։

Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը, Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ այսօր առավոտյան Հանրապետական հիվանդանոցի հիվանդասենյակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքի առթիվ։

2015 թվականի հունիսի 30-ին, ժամը 10:15-ին, ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ Երևան քաղաքի վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հիվանդասենյակում կրակել է կնոջ վրա և ինքնասպան եղել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի ղեկավարությամբ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1982 թվականին ծնված Հայկ Վարդանյանի դիակը՝ հրազենային վնասվածքով։

Պարզվել է, որ ժամը 10:00-ի սահմաններում Հ.Վարդանյանն այցելել է նշված ինստիտուտում ծննդաբերած և հիվանդասենյակում գտնվող իր կնոջը, այցելության ժամանակ ատրճանակից կրակոցներ է արձակել նրա  վրա, ապա ինքնասպան եղել։ Կինն անմիջապես տեղափոխվել է նշված ինստիտուտի վիրահատարան, և ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական միջամտություն՝ կյանքը փրկելու համար։ Նրա առողջական վիճակը ներկայումս գնահատվում է ծանր։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։  Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը՝ բաժնի պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել է 3 քննիչ։ 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 պարկուճ, 1 գնդակ, հրազենային վնասվածք՝ հիվանդասենյակի բազմոցին, երկու ատրճանակ (մեկը` տղամարդու տաբատի գրպանում)։  Նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական փորձաքննություններ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ կատարված հանցագործության շարժառիթները, բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քրեական գործով պարզաբանված փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ՝ թույլատրելիության սահմաններում՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

 

Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ