Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ էր ՄԱԿ ԱԽ-ում նվնվում Ադրբեջանի ներկայացուցիչը․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացավ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ կապված նիստ: Այն, որ ԱԽ բոլոր անդամները կոչ են արել անհապաղ վերացնել արգելափակումը՝ որոշ դեպքերում հասցեական դիմելով Ադրբեջանին, ինչպես նաև օգտագործվել է Լեռնային Ղարաբաղ անունը, ինքնին կարևոր հանգամանք է և խոսում է այն մասին, որ Հայաստանից ու Արցախից գնացող ազդակները որոշակիորեն «տեղ են հասել»։ Սակայն ապշեցնում է այս նիստի հետ կապված իշխանությունների ու մերձիշխանական շրջանակների PR ակցիան:

Բանն այն է, որ ՄԱԿ ԱԽ-ում որևէ բանաձև չի ընդունվել, եղել են սոսկ հայտարարություններ՝ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների, դրան զուգահեռ՝ հայտարարվել է, որ ՄԱԿ-ը «ներկա չէ Լաչինի միջանցքում և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքում»: Մի խոսքով, ֆետիշացնելու և ծայրահեղությունների մեջ ընկնելու առիթ չկա, որքան էլ, կրկնում ենք, նիստն ինքնին կարևոր ու դրական էր: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացուցչի ելույթին, ապա այստեղ որևէ նորություն չկար. մի կերպ կարդալով իրեն տրված տեքստը՝ նա հերթական անգամ փորձեց նվնվալ, ամեն ինչ «հիվանդ գլխից առողջի վրա» բարդել՝ մեղադրանքներ հնչեցնելով հայկական կողմի հասցեին:

Հետաքրքիր էր, որ առանձնահատուկ «բաժին հասավ» Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Այն, որ Վարդանյանի նշանակումը ԱՀ պետնախարարի պաշտոնում խիստ նյարդայնացրել է Իլհամ Ալիևին, նորություն չէ. ի վերջո, բացի նրանից, որ այս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի կարգավորված չլինելը, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունների պասիվության ու Արցախից ամբողջովին ձեռքերը լվանալու պարագայում անհրաժեշտ նպատակների, անելիքների օրակարգի ձևավորումն ու առաջմղումը, հայության առողջ ուժերի համախմբման գործառույթները հենց Արցախի իշխանությունների, մասնավորաբար գործադիրի ուսերին է: Եվ, ինչպես երևում է, Ալիևն այնքան է «վառված» Ռուբեն Վարդանյանից, որ նույնիսկ ՄԱԿ ԱԽ նիստում է իր ներկայացուցչի բերանով նրանից անվանական «բողոքում»: Ի դեպ, շատ փորձագետների դիտարկմամբ, Արցախի դեֆակտո ղեկավարի նկատմամբ նման հիստերիայով Ադրբեջանը միջազգային տարբեր ատյաններում ակամա նպաստում է Արցախի սուբյեկտայնության բարձրացմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԱնցած մեկ տարվա ընթացքում ինձ համար ամենահիշարժան պահը եղել է. Ուժեղ ՀայաստանԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել Ի՞նչ է սպասվում ՀայաստանինՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ Եթե ձեր երեխան ծնվել է սեպտեմբերին՝ անպայման իմացեք սաՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ ՍյունիքումԻրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանԻնքնասպանությո՞ւն, դժբախտ պատահա՞ր, թե՞ չպարզված հանգամանքներ․ աղմկահարույց մահերի ժամանակագրությունըՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՓաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Ոչ մի զորահավաք․ Պուտինը պատասխանել է կարևոր հարցերիԱռաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն Վճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա Յոլյան«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին «Սրտի օլիգարխ» չունեցող Փաշինյանը, «մոռացված» հերքումն ու իրականությունը Թոռնիկը ձերբակալվել է իր 98-ամյա տատիկի սպանության համարԱնօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին