«Լայնածավալ աշխատանքներ ենք տանում, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանցքը բացվի». ԱԽ քարտուղար
ՔԱՂԱՔԱԿԱՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ գործադիր և օրենսդիր իշխանությունները համատեղ լայնածավալ աշխատանքներ են կատարում բոլոր գործընկերների հետ Լաչինի միջանցքի՝ հնարավորինս շուտ բացման համար: Գրիգորյանն այս մասին վստահեցրեց ԱԺ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում իր ելույթում:
«Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունը համատեղ լայնածավալ աշխատանքներ է կատարում իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի բացումը տեղի ունենա և միջանցքի գործառույթը վերադառնա իր նախկին կարգավիճակին, այսինքն ՝մարդկանց, բեռների տեղափոխումը տեղի ունենա հանգիստ, առանց որևէ վերահսկողության»,-ասաց ԱԽ քարտուղարը: