Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զգոնության բթացումը սպառնալիքի ահագնացման ֆոնին․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն, օրերս հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, մի հետաքրքիր դրվագ պատմեց. «Երևանից երեկ մի հայտնի բիզնեսմեն զանգեց, հարցրեց՝ ո՞նց եք, ո՞նց չեք։ Ասեցի՝ դե, նոմալ, աշխատում ենք։ Ասաց՝ ե՞րբ ես գալու Երևան, ամսի 25-26-ին կլինե՞ս Երևանում։ Ասում եմ՝ դու լո՞ւրջ ես ասում։ Չե՞ք հասկանում, որ մենք բլոկադայի մեջ ենք։ Մի կողմից՝ շատ զայրացած ենք, որ նման վերաբերմունք կարող է լինի Երևանում, մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ իրենց մոտ ուրիշ ձև է մոտեցումը, մինչև վերջ չեն կարողանում պատկերացնել իրավիճակի լրջությունը»։

Սա արտաքուստ է միայն լոկալ, առանձին վերցրած օրինակ: Իրականում այս դրվագն, ըստ էության, ցույց է տալիս ոչ միայն նշված բիզնեսմենի, այլև ընդհանուր առմամբ մեր հասարակության զգալի մասի պատկերացումներն ու ընկալումները, մեծ հաշվով՝ հասարակության վերաբերմունքը ոչ միայն կոնկրետ Արցախին, այլև բոլոր հրատապ հարցերին, այդ թվում և գլոբալ սպառնալիքներին։ Իսկ հանրային մոտեցումները հենց այնպես չեն ձևավորվում, դրանք խորքային շերտեր ունեն։ Հանրային կարծիքի կամ դիրքորոշման վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ տարիներով տարված քարոզչությունը, որի արդյունքում մարդիկ փորձում են առաջնորդվել այն սկզբունքով, որ եթե այս պահին իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, ապա անհանգստանալու պատճառ, մեծ հաշվով, չկա։ Մյուս կողմից՝ հասարակության մի հատվածը շատ արագ մանիպուլացվում է՝ իր ուշադրությունը կենտրոնացնելով ոչ կարևոր հարցերի, տարածվող բամբասանքների, աջուձախ սփռվող կեղծ լուրերի ու դժբախտությունների համար միայն ուրիշներին մեղադրելու բողոքների վրա։

Հանրային մի հատված էլ կա, որը միայն եսամոլական մղումներով է առաջնորդվում, քանի որ այդ մարդկանց ականջներին տարիներ շարունակ թմբկահարել են Արցախը հանձնելու ու բարվոք կյանքով ապրելու թեզերը, ու հիմա այդ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է իրենց բարեկեցության հարցը, քան այն, ինչ տեղի է ունենում հայրենիքի հետ։ Փաստացի, ստացվում է այնպես, որ մարդիկ, ընդհանուր առմամբ, լիարժեք չեն գիտակցում, թե մեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ինչ է կատարվում, քանի դեռ վտանգը անմիջականորեն չի հասել իրենց։ Այնինչ, չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի ամբողջովին գիտակցի, որ կանգնած ենք այնպիսի վտանգի առաջ, որն անխտիր բոլորիս է սպառնում։ Այնքան շատ դժբախտությունների առաջ ենք կանգնել, որ ներկա պայմաններում ամեն ինչ հնարավոր է՝ նույնիսկ ամենաանհավանական թվացող սցենարը։ Որևէ մեկը կարո՞ղ է վստահ լինել, օրինակ՝ որ մի օր էլ հակառակորդը չի մտնելու Հայաստանի ցանկացած այլ տարածք ու փորձելու պայմաններ թելադրել։ Իհարկե, ոչ:

Իհարկե, մենք ամենևին չենք արդարացնում նրանց, ովքեր քննադատում են ֆուտբոլի աշխարհի առաջնություն դիտողներին, Ամանորին պատրաստվողներին: Ի վերջո, պայքարի ու հայրենասիրության սահմանները չեն գծվում ամեն ինչից զրկելու ցուցադրականությամբ, հնարավոր է՝ նույնիսկ հակառակը: Սակայն կարևոր է, որ այս պահին տաքուկ տան ու առատ սեղանների առկայությունը չթմրեցնի սթափությունն ու առկա վիճակի լիարժեք ընկալումը: Ցավոք, մինչև հիմա շատերը ամբողջովին չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Արցախում, ինչ իրավիճակ է տիրում այնտեղ, կամ ինչ է նշանակում մնալ առանց արտաքին աշխարհի հետ կապի՝ բլոկադայի պայմաններում։ Այս իրողությունը պարզորոշ վկայում է այն մասին, որ հասարակությունը կամ առնվազն դրա մի մասը պատրաստ չէ դիմագրավել առկա սպառնալիքներին։ Եվ այս հարցում է, որ մեծ աշխատանք ունեն անելու այն մարդիկ, ովքեր ըմբռնում են հարցի լրջությունը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այն, ինչ կատարվում է Արցախում, կարող է կատարվել ամենուր:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Հորոսկոպի 4 նշան, ում համար աշունը բախտավոր կլինիԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի