ԱՄՆ–ն և Եվրոպան լավ են զարգացնում լրագրողներին, որպեսզի ապահովեն հասարակության հավատարմությունը Ուկրաինային աջակցելու ճանապարհին. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները լավ են զարգացնում լրագրողներին և լրատվամիջոցներին, որպեսզի ապահովեն հասարակության հավատարմությունը Ուկրաինային աջակցելու ճանապարհին։ Այս մասին շաբաթ օրը «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Վերջին տարիներին մենք արդեն տեսել ենք, որ Արևմուտքում, հատկապես ԱՄՆ-ում, բայց նաև Գերմանիայում, Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում, շատ լավ են կարողանում լրագրողներին կերտել, լրատվամիջոցներ կառուցել և հավատարմություն ապահովել այն գշի նկատմամբ, որը ցանկանում է իրականացնել այս կամ այն իշխանությունը», - ասաց նա։
«Դա կարելի է տեսնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրինակով, որտեղ թե՛ էլեկտրոնային լրատվամիջոցների, թե՛ հեռուստատեսության, թե՛ տպագիր հրապարակումների գրեթե ողջ կազմը կառուցված է հասարակական կարծիքը մոբիլիզացնելու համար՝ աջակցելու այն ամենին, ինչ ԱՄՆ-ն անում է Ուկրաինայի նկատմամբ»,–ասել է Լավրովը։
Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան աջակցել են Ուկրաինայում նեոնացիստական հեղաշրջմանը։