ՃՏՊ՝ Մեղրի-Երևան ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Դեկտեմբերի 25-ին, ժամը 18։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է ձորը․ կա երկու տուժած։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ա. Ա. Ռ., ծնված 1982 թ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս․ Ղ․-ն (ծնված 1953 թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:
Փրկարարները տուժածներին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Մեղրիի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: