Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարող են խոսել ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կարող են միմյանց հետ զրուցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
Նա նշեց, որ դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ֆորմալ առումով մենք եռակողմ հանդիպում չենք նախատեսել, սակայն կուլիսներում նրանք հնարավորություն կունենան զրուցել միմյանց հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։