Վերին Լարսի անցակետի հնարավորությունների ընդլայնման աշխատանքները շարունակվում են. ՌԴ փոխնախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Վերին Լարսի անցակետի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաեւ բեռների եւ ավտոմեքենաների ձեւակերպման ընթացակարգերի օպտիմալացման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին դեկտեմբերի 26-ին Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան-Սուխում-Ցխինվալ տեսակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
Միաժամանակ նա մանրամասներ չի ներկայացրել՝ նախընտրելով շրջանցել դրանք։
«Նաեւ լոգիստիկ նոր երթուղիների ստեղծման ակտիվ աշխատանքներ են տարվում։ Դրանք կարող էին լուրջ աջակցություն եւ հենարան դառնալ մեր փոխադարձ առեւտրաշրջանառության համար։ Հատկապես նոր աշխարհաքաղաքական պայմաններում»,- նշել է Վոլվաչը։
Նա նաեւ ընդգծել է, որ հայ գործընկերների հետ համագործակցությունը միայն զարգանում է։ Հատկապես ՏՏ, լոգիստիկայի, մեքենաշինության, բազային գիտության, կրթության եւ պետական կառավարման ոլորտներում: Ընդ որում, ինչպես պետական մակարդակով, այնպես էլ առանձին քաղաքապետարանների մակարդակով։