Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հերթական կորսված տարին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թվականը մոտենում է իր ավարտին, ու արդեն կարելի է ամփոփել տարվա արդյունքները և մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ է մեզ սպասում գալիք տարում։ Եթե 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո որևէ հույս կար, թե գոնե 2022 թվականը կարող է լինել ինչ-որ առումով վերականգնման տարի, ապա իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ հույսերը սին էին։ Չնայած Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին զարմանալիորեն վերընտրվեց, սակայն նրա տված նախընտրական խոստումները չիրագործվեցին նաև այս տարվա մասով։

Ընդ որում, քարոզարշավին նա մասնակցում էր «Ապագա կա» կարգախոսով, բայց իրադարձություններն ավելի շատ վկայում են ապագա չլինելու մասին։ Օրինակ՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում հատուկ ընդգծվում էր տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային կայունության հաստատման և տարածաշրջանի ապաշրջափակման տեսանկյունից։ Բայց տարածաշրջանում առկա իրադրությունը ոչ միայն հեռու է կայունությունից, այլև մշտապես առկա է նոր էսկալացիայի վտանգը։ Անցնող տարվա ընթացքում Ադրբեջանն անընդհատ խախտել է հրադադարը, իսկ սեպտեմբերի 12-ին ագրեսիվ ներխուժում ձեռնարկել ու Հայաստանից նոր տարածքներ օկուպացրել։

Արցախը ևս անբաժան չմնաց ադրբեջանական ագրեսիայից, մասնավորապես մարտին հակառակորդն օկուպացրեց Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, իսկ հիմա իրավիճակը հասել է այն աստիճանի, որ Արցախից մնացած տարածքին են ցանկանում ամբողջությամբ տիրանալ, դրա համար այնտեղ ապրող հայությանը շրջափակման են ենթարկում։ Ու այս պարագայում առնվազն միամտություն է խոսել «խաղաղության դարաշրջանի» և տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին, քանի որ ճանապարհները ոչ միայն չեն ապաշրջափակվել, այլև Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիան չի նվազում, իսկ բլոկադան ավելի է սեղմվում։ Փաշինյանն ու իր թիմը խոստանում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո բանակցային գործընթացի վերականգնում, սակայն անցնող տարվա զարգացումները ցույց տվեցին, որ Մինսկի խմբի համանախագահությանը փոխարինել են այլ միջնորդական ձևաչափեր, որոնք որևէ կապ չունեն Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հետ։

Մյուս կողմից էլ՝ եթե ՔՊ-ի նախընտրական ծրագրում խոսվում էր արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման կարևորության մասին, ապա անցնող տարվա ընթացքում Փաշինյանը լիովին խաչ քաշեց Արցախի ինքնորոշման իրավունքի թեմայի վրա՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Ու դրա արդյունքում է, որ Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախյան հարց այլևս գոյություն չունի իր համար, իսկ Հայաստանից որևէ արձագանք չի հնչում այս կապակցությամբ։ Այլ կերպ ասած՝ իշխանությունները Արցախին թողել են միայնակ ադրբեջանական նկրտումներին դեմ հանդիման՝ իրենց դիրքորոշումն արդարացնելով նրանով, թե հենց Արցախը պետք է Ադրբեջանի հետ բանակցի ուղիղ ձևաչափով: Անցնող տարվա մեկնարկին իշխանությունները խոստանում էին զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ մեկնարկ, պրոֆեսիոնալ բանակի ստեղծում։

Սակայն այսօր ունենք մի վիճակ, որ բովանդակային առումով ոչինչ չի իրականացվել այս ուղղությամբ, և իշխանությունները նորից ու նորից կրկնում են զինված ուժերի բարեփոխումների մասին իրենց արդեն չարչրկված արտահայտությունները։ Իսկ ինչ փոփոխություն որ տեղի է ունեցել, ձևական միջոցառումներից այն կողմ չի անցել։ Օրինակ՝ տարվա սկզբից սկսած եռամսյա հավաքներ կազմակերպվեցին, իսկ հետո որոշվեց այդ հավաքների ժամկետը կրճատել 25 օրվա, ապա մեկնարկեցին հրաձգության դասեր, բայց այդպես էլ էական կառուցվածքային բարեփոխումներ չիրականացվեցին։ Տարվա ընթացքում էլ մի քանի հրապարակում եղավ որոշ սպառազինությունների ձեռքբերման մասին, և որոշ մարդիկ սկսեցին մտածել, թե այդ զենքերով հնարավոր է պաշտպանվել, սակայն ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել, եթե սովորական ՀՕՊ համակարգեր չունենք, իսկ Արցախյան պատերազմից հետո իշխանությունները «օդը փակելու» խնդիրը համարում էին առաջնային։

Ու մեր արտաքին քաղաքականությունն էլ այնքան խղճուկ վիճակում է, որ Փաշինյանն է անձամբ խոստովանում, թե անգամ մեր դաշնակիցներն են հրաժարվում սպառազինություններ տրամադրել այն պարագայում, երբ դրա համար գումարը փոխանցել ենք։ Մինչ մենք կրիայի քայլերով ժամավաճառությամբ ենք զբաղվում, թշնամին ամրապնդվում է իր կողմից օկուպացված դիրքերում, նոր սպառազինություններ է ձեռք բերում, իսկ ադրբեջանական բանակն աստիճանաբար համապատասխանեցվում է թուրքական զինված ուժերի կամ, այսպես ասած, ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Դա է պատճառը, որ Ալիևը շարունակում է անցնել հայկական կողմի բոլոր կարմիր գծերն ու կոնկրետ տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ՝ այն անվանելով Արևմտյան Ադրբեջան։

Բայց պետք է նկատի ունենանք, որ այսպիսի իրադրությունը հայկական կողմի բացթողումների ու թերացումների կուլմինացիան է՝ առաջին հերթին 2018 թվականից սկսած, երբ հրապարակումներ եղան այն մասին, թե Նախիջևանում ադրբեջանական զինված ուժերն առաջ են եկել ու նոր դիրքեր կառուցել, իսկ իշխանությունները մինչ այդ էյֆորիայի մեջ էին, հերքում էին ու հանգստացնում ժողովրդին, թե անվտանգային որևէ խնդիր չկա։ Ու դրա արդյունքում է, որ հիմա արդեն ամփոփում ենք հերթական կորսված տարին: Ընդ որում, ցավալիորեն այդպիսին են եղել բոլոր տարիները 2018 թվականից սկսած: Եվ գործող իշխանությունների պաշտոնավարման շարունակության պարագայում գալիք տարվա ընթացքում ևս, կորուստներից բացի, այլևս ոչինչ հնարավոր չէ ակնկալել...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 8-րդ հարկից ուսանող է ընկել․ պարելիս կորցրել է հավասարակշռությունը18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios