Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք մի շարք մարզաձևերում աշխարհում լավագույններից ենք. Հրաչյա Ռոստոմյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ArmLur.am-ը զրուցել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ։

-Պարոն Ռոստոմյան 2022 թվականը մոտենում է ավարտին և այս օրերին տարբեր ոլորտների պատասխանատուներ ամփոփում են տարին։ Ի՞նչ արդյունքներով է տարին ամփոփում մարզական ոլորտը, որպես ՀԱՕԿ գլխավոր քարտուղար ինչպե՞ս կգնահատեք Մրցաշրջան 2022-ը։

-Նախ թվային ցուցանիշներին անդրադառնալուց առաջ պետք է փաստենք, որ ամբողջ աշխարհում պետությունների համար դժվարին շրջափուլերում, երբ գերիշխողը ազգերի անկումային տրամադրություններն են՝ սովորաբար մարզական մեծ հաջողություններ չեն արձանագրվում, դա ապացուցված ճշմարտություն է։ Սակայն հաճելիորեն պետք է արձանագրեմ, որ Հայաստանում սպորտի ոլորտում մենք ունենք դրական իմաստով անոմալ վիճակ։ Այսօր ես վստահորեն կարող եմ հայտարարել, որ սպորտն այն եզակի ոլորտն է, որտեղ վերջին 15 տարիներին մենք շարունակաբար մեծ հաջողություններ ենք գրանցել: 2005 թվականից, երբ Գագիկ Ծառուկյանը ընտրվեց ՀԱՕԿ նախագահ տարեցտարի հայկական սպորտը առաջընթաց ապրեց: Կառուցվեցին նոր մարզահամալիրներ, հները վերանորոգվեցին, ինչը նկատվեց նաև մեդալների աճի տեսքով:Այդ մեդալների աճը ակնառու է նաև վերջին տարիներին: Բացառությամբ 2020-ի, երբ կովիդ ու պատերազմ էր, մնացած բոլոր տարիներին մենք մեդալային թվի աճ ենք ունեցել: 2015-ի համեմատ ավելի քան կրկնակի աճել է մեր մեդալների թիվը: Օրինակ 2015-ին մենք նվաճել էինք 147 մեդալ, իսկ 2022-ին՝ 306, որից 104 ոսկե: Ընդ որում սա միայն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:

Նշեմ, որ այս տարի մենք երկար տարիների դադարից հետո աշխարհի չեմպիոն ունեցանք մարմնամարզությունում: Պատմության մեջ առաջին չեմպիոնն ունեցանք ձյուդոյից: Շատ լավ մրցելույթներ ունեցան ծանրորդները, որոնք հայրենիք բերեցին 106 մեդալ: Հաջողություններ արձանագրեցինք նաև թիմային մարզաձևում՝ բասկետբոլում, կոտրելով այն կարծրատիպը, որ Հայաստանը չի կարող հաջողություններ գրանցել թիմային սպորտաձևերում:

Այս տարի Բասկետբոլի հավաքականը փոքր երկրների եվրոպայի չեմպիոն դարձավ, տարբեր տարիքային խմբերում ընդհանուր առմամբ 3 մեդալ նվաճեց, մինչև 16 տարեկանների եվրոպայի Ց դիվիզիոնում պատանի և երիտասարդ տղա և աղջիկ լավագույն խաղացողները Հայաստանի ներկայացուցիչներն էին։ Սա շատ նշանակալի ձեռքբերում է։ Բոլոր այս մարզաձևերում հաջողության ու արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է լավ մենեջմենթ, մոտիվացիա, համակարգային մոտեցում։

-Դուք խոսեցիք սպորտային մենեջմենթի ու մոտիվացիայի մասին։ ՀԱՕԿ–ը ի՞նչպես է դա իրականացնում։

-Սպորտային մենեջմենթն իր մեջ բազմաթիվ շերտեր է պարունակում՝ սկսած մեր երկրում սպորտի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումից, մանկապատանեկան սպորտի զարգացումից, համաշխարհային մարզական կառույցների հետ արդյունավետ գործակցությունից, հաղթանակով հայրենիք վերադարձած մեր մարզիկներին պարգևատրելուց ու խրախուսելուց և բացմաթիվ այլ կոմպոնենտներից։ Ես այսօր վստահաբար կարող եմ ասել, որ փոքր Հայաստանը մարզական գերտերություն է դարձել։ Մենք մի շարք մարզաձևերում աշխարհում լավագույններից ենք և մեր մրցակիցները աշխարհի ամենահարուստ, մեծ պետություններ են։ Բայց մենք կարողացել ենք մեր փոքր ազգաբնակչության պայմաններում անգամ այնպես անել, որ մենք այսօր մեր բոլոր հենակետային մարզաձևերում չունենք առողջ սերնդափոխության խնդիր, քանզի ասենք, օրինակ, ծանրամարտ, ըմբշամարտ,բռնցքամարտ, հրաձգություն, սպորտային մարմնամարզություն, ձյուդո մարզաձևերում մեր պատանիներն ու երիտասարդները բոլոր խոշորագույն միջազգային մրցաշարերից վերադառնում են մեդալների հարուստ ավարով, թիմային հաշվարկով միշտ լավագույն հնգյակի մեջ են հայտնվում , իսկ ծանրամարտով ընդհանրապես այս տարի առաջինն ենք եղել։ Դա նշանակում է, որ մենք ազգային հավաքականները համալրելու և անհրաժեշտության դեպքում առողջ սերնդափոխություն իրականացնելու առումով որևէ խնդիր չենք ունենալու, իսկ դա հավատացեք մեծ ձեռքբերում է։
Մինչ պարոն Ծառուկյանի կողմից ՀԱՕԿ ղեկը ստանձնելը մենք ունեինք մարզաձևեր, որտեղ 1 կամ 2 մարզիկն էինք ունենում, իսկ այսօր ազգային հավաքականների մարզիչները, սպորտային ոլորտի պատասխանատուները ունեն լավ պատրաստած մարզիկների շրջանում ընտրություն անելու հնարավորություն։ Սպորտում հաջողություններ արձանագրելու կարևոր նախապայմաններից մեկն էլ նաև այն է, երբ տարբեր գերատեսչությունների մեջ կա առողջ գործակցություն, կառուցողական մթնոլորտում թիմային աշխատանք, քանզի այստեղ հաջողելու դեպքում հպարտությունն ու հաղթանակն ամբողջ ազգինն ու պետությանն է։

-Իսկ ի՞նչ ասել է մոտիվացիա, արդյո՞ք խոսքը մարզիկների ֆինանասական մոտիվացիայի մասին է։

-Ոչ միայն։ Իհարկե հաղթանակած մարզիկներին հավուր պատշաճի գնահատելն ու խրախուսելը խիստ դրական ազդեցություն ու նշանակություն ունի, բայց ստեղծված պայմաններում ես վստահ եմ, որ մեր մարզիկները ֆինանսականից առավել այլ մոտիվացիա ունեն։ Նրանք քաջ գիտակցում են, որ իրենց հաղթանակներին մի ամբողջ ազգ է սպասում, աշխարհասփյուռ հայությունն է սպասում, ապագայի նկատմամբ լավատեսություն կորցրած մեր բոլոր հայրենակիցներն են սպասում։ Պարոն Ծառուկյանը իր վերջին հարցազրույցում շատ խորքային անդրադարձել էր այս թեմային, նշելով որ մեր մարզիկները հայրենասերներ են, ովքեր այսօր պայքարում են ոչ միայն իրենց հաղթանակի համար, այլ նաև հանուն մեր հերոս տղաների հիշատակի, պայքարում են հաղթանակի բերկրանքը պարգևելով մեր ազգի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու համար, ժողովրդական լեզվով ասած ազգի դուխը բարձրացնելու համար։ Այսօր մենք դժվարին ժամանակներ ենք ապրում և դժվարությունները պետք է կարողանանք միասնաբար հաղթահարել։

-Օրերս ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, մեծ տոն էր…. մեր անհաջողությունները կարծես չեն ավարտվում այս մարզաձևում, ի՞նչպես կմեկնաբանեք։

–Այստեղ կա հստակ ճշգրտման կարիք. Ես ֆուտբոլի մասին խոսում եմ բացառապես որպես սրտացավ ֆուտբոլասեր։ Եվ ՀԱՕԿ-ը չի միջամտում ֆուտբոլային մենեջմենթին։ Դա միայն այսօր չէ, դա հին թեմա է։ Կդիմեն՝ աջակցության համար, խորհրդատվության համար՝ խնդրեմ։ Մի բան փաստեմ, որ մարտին մենք խաղալու ենք Թուրքիայի հետ, բայց այս պահի դրությամբ նույնիսկ մարզիչ չունենք, կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են։

-Սպորտում լրջագույն խնդիրներից է մարզիկների արտագաղթը, ինչպե՞ս է ՀԱՕԿ–ը պայքարում դրա դեմ։

Արտագաղթն իրոք լրջագույն խնդիր է, քանզի եթե գնում են փոքր հասակից, ապա մենք կորցնում ենք ապագա տաղանդներ, մեր պոտենցիալը։ Եթե արդեն կայացած մարզիկներն են արտագաղթում, խնդիր է առաջանում արդյունավետ սերնդափոխության, իսկ երբ մարզիչներներն են արտագաղթում մի ամբողջ մարզաձևի զարգացում կարող է հարցականի տակ հայտնվել։ Սակայն ես ուրախությամբ ու հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2005 թվականից սկսած, երբ Գագիկ Ծառուկյանը դարձավ ՀԱՕԿ նախագահ մենք գործ ունենք մարզիկների ներգաղթի լուրջ վիճակագրության հետ։ Սա իհարկե պարոն Ծառուկյանի որդեգրած այն քաղաքականության արդյունքն է, որ պետք է մարզիկների համար ստեղծվեն մեր երկրում մարզվելու և մեր եռագույնի ներքո հանդես գալու և արդյունքի հասնելու դեպքում էլ պարգևատրվելու պայմանները։ Մենք այդպես էլ արել ենք, և այս տարիներին արտերկրում ապրող ու այլ երկրների դրոշների ներքո հանդես եկող բազմաթիվ մեր հայրենակիցներ վերադարձել են Հայաստան և հանդես են գալիս եռագույնի ներքո։ Կրկնում եմ, սա մեկ օրում չի եղել, բայց մենք հասել ենք այս արդյունքին։ Ծառուկյանի անձնական գործոնն ու դերակատարումն այս գործընթացում անգնահատելի է եղել։

-Գաղտնիք չէ, որ մեծ սպորտում անարդարությունները չափազանց շատ են։ ՀԱՕԿ–ը դրանց հակազդելու ի՞նչ մեխանիզմներ ունի։

-Իհարկե մեծ սպորտում անարդարություններ շատ կան։ Կան ազդեցիկ պետություններ, ազդեցիկ խաղացողներ, տասնամյակներով ձևավորված բարքեր և այլն։ Մեզ էլ հաճախ չի շրջանցում այդ թեման։ Բայց մյուս կողմից մենք պարբերաբար կարողանում ենք այդ անարդարությունների դեմը առնել, թույլ չտալ անարդարություններ՝ մեր մարզիկների և մեր երկրի հանդեպ։ Ժամանակակից աշխարհում խոշոր մարզական միջոցառումները վաղուց զուտ մարզական չեն։ Դրանք ազգերի և պետության հեղինակության, կշռի պայքար են այլևս։ Մենք դրան պատրաստ ենք և Հայաստանի հեղինակությունը մենք կարողանում ենք բարձր պահել։

Մենք օլիմպիական շարժման, համաշխարհային օլիմպիական ընտանիքի լիարժեք անդամ ենք, և մեզ այդ ընտանիքում հարգում են։ ՀԱՕԿ-ը վերջին տարիներին իր ուրույն տեղն ունի համաշխարհային սպորտի ընտանիքում: Մեզ հետ հաշվի են նստում: Այն, որ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը այցելել է Հայստան շատ բան է ասում:

Հայստանին այսօր վստահում են անցկացնել նաև օլիմպիական մարզաձևերից մեծ մրցաշարեր, սա ևս լուրջ ձեռքբերում է։ Կան անձնական կապեր և այստեղ նույնպես Ծառուկյանի դերը մեծ է, բայց ավելին այս թեմայով այլևս ոչ մի բառ չեմ ասի։ Կան թեմաներ որոնք լռություն են սիրում։

-Ձեր մասին պարբերաբար մամուլով արտահոսքեր են լինում, թե ուզում եք քաղաքական կուսակցություն հիմնել կամ անդամագրվել որևէ մեկին… Ի վերջո ձեզ այդ գործունեությունը հետաքրքի՞ր է։

-Հարցը երկու մասից է. Նախ ես ոչ միկուսակցություն չեմ հիմնում, ինձ հետաքրքիր չէ կուսակցական կյանքը։ Սակայն որպես քաղաքացի ես չեմ կարող անտարբեր լինել իմ պետության հանդեպ, այն մարտահրավերների, այն ռիսկերի հանդեպ, որոնք մեր պետության ու ժողովրդի առաջ են ծառացած։

Ես առաջին հերթին քաղաքացի եմ, ու սրտացավ քաղաքացի, որը սիրում է իր պետությունը, չի պատրաստվում որևէ այլ երկրում ապրել, բացի իր հայրենիքից և պատրաստ է ջանք դնել ավելի լավ պետություն ունենալու հարցում։ Կարծում եմ ես լիովին պատասխանեցի ձեր հարցին։

Լիդա Եղիազարյան

Արման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ Դավթյան