Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Երբ վերականգնենք մեր հավատն ու վստահությունը ինքներս մեր նկատմամբ, կվերականգնենք նաև մեր դերը աշխարհի վերափոխված քարտեզի վրա»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արցախի համար կենսական ճանապարհը փակված է արդեն 13 օր: Թե ինչ ջանքեր են գործադրվում՝ ճանապարհը բացելու ուղղությամբ ու ինչ սպասումներ կան առաջիկայում՝ այս առնչությամբ զրուցեցինք «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ:

–Տիկին Թանդիլյան, Արցախի շրջափակման հետ կապված դուք նամակներ եք ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների դեսպանատներին, Արտաքին գործերի նախարարություններին, որեւէ արձագանք ստացե՞լ եք: Ու ի՞նչ կարող ենք ակնկալել այդ կառույցներից:  

-Արցախի շրջափակման օրվանից ի վեր «Ապրելու երկիր» կուսակցությունը փորձել է օգտագործել իր ունեցած գործիքակազմը՝ ազդելու միջազգային հանրության վրա, որ լինի անհապաղ արձագանք ստեղծված իրավիճակին, թույլ չտան, որ Ադրբեջանը շարունակի իր հակամարդկային քայլերը։  Այո՛, այդ թվում նամակներ ենք ուղարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամ երկրների դեսպանատներ, Արտաքին գործերի նախարարություններ։ Մենք պետք է ամեն կերպ ցույց տանք մեր անհամաձայնությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ ու այդպես ազդենք գործընթացների վրա։

Կարևոր էր, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նիստ է գումարել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որի ժամանակ հնչել են բավականին արժեքավոր հայտարարություններ և պետք է արձանագրենք, որ գրեթե բոլոր անդամ երկրները հստակ ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Բայց դրան պետք է հաջորդեն ավելի գործուն քայլեր, ընդունվեն դատապարտող բանաձևեր, Ադրբեջանի նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ։ Այնպես որ րոպե անգամ չունենք հապաղելու, ՄԱԿ-ի, միջազգային բոլոր հարթակներում ամեն մեկս մեր մասով պետք է աշխատանք տանենք, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը հնարավորինս մեծանա ու վերջապես բացվի Արցախի կյանքի ճանապարհը։

-Իշխանական պատգամավորները հայտարարություններ են անում, թե ինչու եւ ովքեր են Բերձորի միջանցքը փակել, և պարզվում է՝ ադրբեջանցիներից պահանջելու բան չունենք: Նրանց խոսքով՝ «Ռուսաստանը մեզ ստիպում է միութենական պետություն մտնել, ժամկետ են դրել, մերժել ենք՝ միջանցքը փակել են»: Այս բացատրությունը ի՞նչ ուղերձ կարող է լինել միջազգային հանրության համար եւ արդյոք չի՞ կարող վտանգել հայկական կողմի ներդրած ջանքերը՝ սլաքները ճիշտ ուղղությամբ տանելու, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը դատապարտելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու ուղղությամբ:

-Կարիք չեմ տեսնում մեկնաբանել հայաստանյան պատգամավորների հայտարարությունները։ Նրանց սովորությունն է՝ իրենց բաժին պատասխանատվությունից խուսափելը. բոլորը, բացի իրենցից, մեղավոր են մեզ բաժին ընկած դժբախտությունների մեջ։ Իսկ իրականում այս օրվան հասել ենք նաև դիվանագիտական դաշտում նրանց ձախողումների արդյունքում, սեփական շահերը պաշտպանելու անընդունակության, ոչ կոմպետենտության և գործընկերների հետ ոչ բաց, անկեղծ ու արդյունավետ աշխատանքի պատճառով։

Այո՛, Հայաստանի իշխանական շրջանակներից անընդհատ սխալ ազդակներ են ուղարկվում միջազգային հանրությանը։ Այնինչ պետք է չշեղվել մեր հիմնական խնդրից՝ ցույց տալ, բարձրաձայնել, որ մեր համար մեկ թշնամին, մեր գոյությանը սպառնացողը Ադրբեջանն է։ Բաքուն է, որ ոչ մի կերպ չի հանգստանում պատերազմից հետո։ Ադրբեջանի կողմից Արցախը հայաթափելու, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իրավունքը անընդհատ ոտնահարելուն ուղղված գործողությունները չհանդիպելով իրական դիմադրության հայաստանյան իշխանությունների կողմից՝ մեծացնում են նրա ախորժակը։

Ես վստահ եմ, որ այդ իրական դիմադրության առկայության պայմաններում Ադրբեջանը հետքայլ կանի, իսկ միջազգային հանրությունը հաշվի կնստի նաև հայկական կողմի ցանկությունների հետ։

Իհարկե, սրանով հանդերձ, ես չեմ ցանկանում ասել, որ այս հարցում չկա ռուսական կողմի պատասխանատվության բաժինը։ Բերձորի միջանցքը փակելը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի կոպիտ խախտում է, իսկ այդ փաստաթղթի կողմերից մեկը Ռուսաստանն է։ Ճանապարհի այդ հատվածը Ռուսաստանի վերահսկողության ներքո է։ Այնպես որ, կարևոր է, և մենք կոչ ենք անում, որ պաշտոնական Մոսկվան միջոցներ ձեռնարկի՝ ապահովելու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի անխափան աշխատանքը։

-Մյուս կողմից էլ՝ մենք աշխարհից արդարություն ենք ակնկալում, հիշեցնում ենք մարդու իրավունքների մասին, փաստեր ներկայացնում Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետի, ցեղասպանության մասին, ԵՄ-ում հենց այս օրերին նոր համագործակցության համաձայնագիր են կնքում Ալիեւի հետ՝ կառուցելու էներգետիկ նոր կամուրջ: Սա կարո՞ղ ենք դիտարկել՝ որպես պատասխան, որ լռելու են, վերացական հայտարարություններից այն կողմ չեն անցնելու, չեն արձագանքելու: Ուղիղ ասած՝ սա չի՞ նշանակում՝ գնացեք ձեր դարդը լացեք, դուք էլ, ձեր կյանքի ճանապարհն էլ, ես Ալիեւին գործընկեր եմ համարում: Լավ աշխատանքի դեպքում կարո՞ղ ենք մենք էլ նոր ու կարեւոր կամուրջներ կառուցել:

 –Ցավոք, ո՛չ մեր հազարամյակների պատմությունը, ո՛չ մեր ձախողումները, ոչ էլ միջազգային փորձը դաս չեն դառնում մեզ համար աշխարհի հետ մեր հարաբերությունները կառուցելիս։ Մենք պետք է հաշվի նստենք իրականության և «ռեալ պոլիտիկի» թելադրանքների հետ։

Այո՛, ցավալի է նկատել, թե ինչպես է աշխարհի լուռ համաձայնությամբ փակվում Արցախի կյանքի ճանապարհը։ Շրջափակման  մեջ հայտնված և հումանիտար ճգնաժամի առջև կանգնած 120 000 արցախցիներին չի կարող սփոփել ոչ մի հայտարարություն։ Իսկ հայտարարություններից անդին Ադրբեջանի հետ համագործակցության հուշագրերի ստորագրումը, տնտեսական հարաբերությունների զարգացման պայմանագրերը ավելի են մորմոքում անարդարության զգացումը և ակամայից զայրույթ առաջացնում միջազգային հանրության նկատմամբ։

Բայց եկեք գոնե մեկ անգամ, վերջապես, այսքան կորուստներից հետո փոքր-ինչ ռացիոնալ լինենք։ Մենք պետք է համախմբենք մեր ներուժն ու հնարավորությունները, սփյուռքում մեր ունեցած ռեսուրսը, միասնական, մի կողմ թողած մեր ամբիցիաներն ու անձնական շահը, վախերն ու անհանգստությունները, մեկ մարդ դարձած պահանջ ներկայացնենք բոլորին։

Երբ վերականգնենք մեր հավատն ու վստահությունը ինքներս մեր նկատմամբ, երբ սկսենք գույքագրել մեր հնարավորություններն ու ռեսուրսները և դրանք նպատակային օգտագործենք, երբ հստակ ձևակերպենք մեր պահանջն ու առաջարկն ուղղված աշխարհին, մենք կվերականգնենք նաև մեր դերը աշխարհի  վերափոխված քարտեզի վրա։ Այդ ժամանակ իսկապես տարբեր կողմերի հետ նոր ու կարևոր կամուրջներ կառուցելը այդքան անիրական չի թվա։  

-Հայկական կողմը ՄԻԵԴ դիմում էր ուղարկել՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ եւ պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի միջանցքը: Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ Հայաստանի երկու պահանջներից միայն մեկն է բավարարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) իր միջանկյալ որոշմամբ։ Փորձագետները վստահեցնում են, որ այդ որոշումից հետո Ադրբեջանը պետք է բացեր միջանցքը, ինչը չի արել: Ադրբեջանը չի փայլում պարտավորություններ կատարելու պրակտիկայով, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՄԻԵԴ-ի այս որոշումը:

– Իհարկե, լավ կլիներ, որ ՄԻԵԴ-ը բավարարեր Հայաստանի երկու պահանջներն էլ և պարտավորեցներ Ադրբեջանին բացել Արցախի ճանապարհը։ 120 000 մարդ գտնվում է շրջափակման մեջ, Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև, և դա չի կարող անտեսվել աշխարհի կողմից։ Ադրբեջանը պետք է կանգնի դատարանի առջև իր հակամարդկային, ահաբեկչական քայլերի համար։

Պետք է ասեմ, որ ՄԻԵԴ-ի կողմից մեկ պահանջի բավարարումն էլ արդեն դրական քայլ է, միջազգային ճնշում է Ադրբեջանի նկատմամբ և կարելի է որպես քաղաքական լծակ օգտագործել Ադրբեջանի դեմ․ փաստացի ընդունվել է, որ Ադրբեջանը հումանիտար խնդիրներ է ստեղծել Արցախի համար։

Իհարկե, ես նաև լավատես չեմ և չեմ ակնկալում, որ Բաքուն կկատարի այս պահանջը, որովհետև  երբեք էլ աչքի չի ընկել Եվրոպական դատարանի որոշումներն ու վճիռները կայացնելու հարցում։ Ամեն դեպքում, դա չպետք է պատճառ լինի, որ մենք ոչինչ չանենք, մեր դիմումներն ու բողոքները, Ադրբեջանին պատասխանատվության դաշտ բերելու փորձերը անընդհատ պետք է լինեն, մինչև որ դրական արդյունք ունենան։

 – Պատերազմից հետո հաջորդած տարիները, այդ թվում՝ 2022-ը մեր երկրին բերեց նոր տարածքային կորուստներ, նոր զոհեր ու վիրավորներ: Բայց այս անհաջողությունների, խավարի ֆոնին դուք ձեր գրառումներում, հարցազրույցներում վստահեցնում եք, որ զարթոնք է լինելու, ապրելու երկիր եք ստեղծելու, ձեր այդ լավատեսությունը ունի՞ հիմքեր, որովհետեւ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ճիշտ հակառակ թեզերն է պնդում, որ չենք կարող, այլընտրանք չունենք, կախարդական փայտիկ չունենք, այստեղ Magic է պետք: Դուք ունե՞ք այդ magic լուծումը:

 -2020 թվականի պատերազմից հետո կարծես կոտրվել է մեր երկրի ողնաշարը, իսկ դրան հաջորդող կորուստները ավելի են խորացրել հուսահատությունն ու սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը, շատերը կորցրել են իրենց հավատը վաղվա օրվա նկատմամբ։

Մենք, ցավոք, այլևս չենք կարող վերադարձնել մարդկային անգնահատելի կյանքերը, բայց պարտավոր ենք հանուն նրանց պահպանել մեր երկիրը, ավելի սիրել ու պաշտպանել այն, հոգատար լինել մեր երկրի նկատմամբ, մեր բոլոր ցանկություններն ու հույսերը կապել մեր հայրենի հողի հետ, որի վրա թափված արյունը դեռ չի չորացել։ Մենք պարտք ունենք՝ Հայաստանը ապրելու երկիր դարձնելու։ Եվ դրա համար որևէ «կախարդանք» պետք չէ, դրա համար ջանք ու եռանդ, մեր երկիրը զարգացնելու շուրջ աշխարհի բոլոր հայերի համախմբվածությունն է պետք։ Մենք հենց այդ մտքով ու  նվիրումով ենք քաղաքականության մեջ, և կուսակցության հիմնադրման օրվանից էլ կոչ ենք արել բոլորին՝ կարող անհատներին և ուժերին՝ հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության միավորվելու և մեր ունեցած ներուժը այդ գործին ծառայեցնելու։ 

Քննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել